Ըստ Գալուստ Սահակյանի՝ Տիգրան Սարգսյանին և դատախազությանը հավատալու համար պետք է եկեղեցի գնալ
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը անհեթեթ է համարում օֆշորային գոտում գրանցված ընկերության միջոցով գործարար Փայլակ Հայրապետյանին ունեզրկելու հետ կապված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարցը բարձրացնելը։
–Տիգրան Սարգսյանն ի՞նչ կապ ունի։ Նա դիմել է դատախազություն, խնդիրը հենց նա է՝ ինչպե՞ս է դա պատահել։ Կհետաքննեն, կասեն։ Ես համոզված եմ, որ ընդհանրապե՛ս որևէ կապ չունի,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Գ. Սահակյանը։
Նա նաև անհեթեթ է համարում այն տարբերակը, որ հնարավոր է վերջում պարզվի՝ օֆշորային գոտու հետ Տիգրան Սարգսյանը կապ ունի՛։ Մեր դիտարկմանը, որ ՀՀ գլխավոր դատախազությունը նրան արդարացնելու համար ամեն ինչ կանի, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքել է.
–Դրա համար պիտի եկեղեցի շատ գնաք, հավատավոր դառնաք. որևէ բանի չեք ուզում հավատալ։

7or.am