Դատական համակարգում շարունակում են կիրառվել երկակի ստանդարտներ
Հունիսի 10-ին և 11-ին շուրջ 160 փաստաբաններ հայտարարել են գործադուլ՝ ի դժգոհություն ՀՀ վճռաբեկ դատարանի կամայական գործունեության: Նշված բարձրագույն դատական ատյանը, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը, շարունակում է չպատճառաբանված որոշումներ կայացնել` մերժելով քաղաքացիների բողոքները վարույթ ընդունել: Ինչպես նշված է փաստաբանների հայտարարությունում, վճռաբեկ դատարանը դատական համակարգում փաստորեն ստանձնել է անորոշության, անկանխատեսելիության, հակասական իրավակիրառ պրակտիկայի հիմնական պատասխանատուի դերը: Դատական համակարգում շարունակում են կիրառվել երկակի ստանդարտներ` դատական ատյանների կողմից կայացվող դատական ակտերը հաճախ հակասում են մեկը մյուսին, իսկ դրանց դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները կրկին առանց պատճառաբանության կամ շաբլոնային, ոչինչ չասող պատճառաբանությամբ վերադարձվում են: Արդյունքում, նույնանման փաստական հանգամանքների առկայությամբ տարբեր գործերով ընդունվում են միմյանց հակասող դատական ակտեր, ինչը խարխլում է իրավական պետության հիմքում դրված իրավական որոշակիության սկզբունքը։ Գործադուլի նպատակն է` իշխանության բոլոր ճյուղերի և քաղաքացիական հասարակության ուշադրությունը հրավիրել ՀՀ վճռաբեկ դատարանի անընդունելի գործելակերպի վրա: Միայն այն հանգամանքը, որ իրավապաշտպան գործունեություն իրականացնող, փաստաբանի կարգավիճակ ունեցող թվով 160 փաստաբաններ ընտրել են պայքարի այսօրինակ ձևը՝ ըստ էության չներկայանալով դատական նիստերի, բավական է հասկանալու համար, որ արդարադատության իրականացման համակարգում լրջագույն խնդիրներ կան: Կամայականությունը, ընդունվող դատական ակտերի երկակիությունը վստահության դեֆիցիտ է ստեղծում դատական համակարգի նկատմամբ, ինչից բխող բոլոր հետևանքները իրենց մաշկի վրա են զգում արդարադատություն փնտրող մեր քաղաքացիները: Ի հեճուկս այս ամենի, դատական համակարգի պատասխանատուները, վիճակը շտկելու փոխարեն, երբեմն ցուցաբերում են վարքագծի այնպիսի դրսևորում, որը կրկնակի հիասթափության տեղիք է տալիս: Ինչ վերաբերում է բուն գործադուլին, որպես այդ ակցիային մասնակից փաստաբան, գտնում եմ, որ այն պետք է դիտարկել արդարություն որոնելու, սեփական իրավունքները չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու տեսանկյունից, հակառակ դեպքում՝ բարձիթողի, անվերահսկելիության, անպատժելիության այս մթնոլորտում դատական համակարգը կշարունակի գլորվել չկայացածության հորձանուտը: Նորայր Նորիկյան, փաստաբան
Դատական համակարգում շարունակում են կիրառվել երկակի ստանդարտներ
Հունիսի 10-ին և 11-ին շուրջ 160 փաստաբաններ հայտարարել են գործադուլ՝ ի դժգոհություն ՀՀ վճռաբեկ դատարանի կամայական գործունեության:
Նշված բարձրագույն դատական ատյանը, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը, շարունակում է չպատճառաբանված որոշումներ կայացնել` մերժելով քաղաքացիների բողոքները վարույթ ընդունել:
Ինչպես նշված է փաստաբանների հայտարարությունում, վճռաբեկ դատարանը դատական համակարգում փաստորեն ստանձնել է անորոշության, անկանխատեսելիության, հակասական իրավակիրառ պրակտիկայի հիմնական պատասխանատուի դերը:
Դատական համակարգում շարունակում են կիրառվել երկակի ստանդարտներ` դատական ատյանների կողմից կայացվող դատական ակտերը հաճախ հակասում են մեկը մյուսին, իսկ դրանց դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները կրկին առանց պատճառաբանության կամ շաբլոնային, ոչինչ չասող պատճառաբանությամբ վերադարձվում են: Արդյունքում, նույնանման փաստական հանգամանքների առկայությամբ տարբեր գործերով ընդունվում են միմյանց հակասող դատական ակտեր, ինչը խարխլում է իրավական պետության հիմքում դրված իրավական որոշակիության սկզբունքը։
Գործադուլի նպատակն է` իշխանության բոլոր ճյուղերի և քաղաքացիական հասարակության ուշադրությունը հրավիրել ՀՀ վճռաբեկ դատարանի անընդունելի գործելակերպի վրա:
Միայն այն հանգամանքը, որ իրավապաշտպան գործունեություն իրականացնող, փաստաբանի կարգավիճակ ունեցող թվով 160 փաստաբաններ ընտրել են պայքարի այսօրինակ ձևը՝ ըստ էության չներկայանալով դատական նիստերի, բավական է հասկանալու համար, որ արդարադատության իրականացման համակարգում լրջագույն խնդիրներ կան:
Կամայականությունը, ընդունվող դատական ակտերի երկակիությունը վստահության դեֆիցիտ է ստեղծում դատական համակարգի նկատմամբ, ինչից բխող բոլոր հետևանքները իրենց մաշկի վրա են զգում արդարադատություն փնտրող մեր քաղաքացիները:
Ի հեճուկս այս ամենի, դատական համակարգի պատասխանատուները, վիճակը շտկելու փոխարեն, երբեմն ցուցաբերում են վարքագծի այնպիսի դրսևորում, որը կրկնակի հիասթափության տեղիք է տալիս:
Ինչ վերաբերում է բուն գործադուլին, որպես այդ ակցիային մասնակից փաստաբան, գտնում եմ, որ այն պետք է դիտարկել արդարություն որոնելու, սեփական իրավունքները չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու տեսանկյունից, հակառակ դեպքում՝ բարձիթողի, անվերահսկելիության, անպատժելիության այս մթնոլորտում դատական համակարգը կշարունակի գլորվել չկայացածության հորձանուտը:
Նորայր Նորիկյան, փաստաբան