Հունիսի 15-ին՝ ժամը 19։00–ին, «Բեմ փրոդաքշն» ընկերությունը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնի գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկու հեղինակային երեկոն։
ՙ«120 րոպե Ժվանեցկու հետ» խորագիրը կրող նոր ծրագիրը 2 ժամ շարունակ ժպիտ կպարգևի հանդիսատեսին։ Ժվանեցկու հեղինակային երեկոն կյանքի է կոչվում «Ժողովրդավարական դիվանագիտություն» առաքելության «Բոլորն ուղևորվում են Երևան» ծրագրի շրջանակներում։
Մ. Ժվանեցկին Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ժողովրդական արտիստ է։ Նրա բոլոր ելույթներում առկա է իր ծննդավայր Օդեսային բնորոշ հումորը։ Նրա երգիծանքի թիրախ են մարդկային թերությունները և հասարակության արատները։ Նա հումորի միջոցով բարձրաձայնում է ճշմարտությունը՝ միաժամանակ ծիծաղի րոպեներ պարգևելով հանդիսատեսին։
Մ. Ժվանեցկու հեղինակային երեկոն Երևանում

«Բեմ փրոդաքշն» ընկերություն