Լրահոս

10.06.2013 10:38


ԱՄՆ-ում հայտնաբերվել է Հիտլերի զինակիցներից մեկի օրագիրը

ԱՄՆ-ում հայտնաբերվել է Հիտլերի զինակիցներից մեկի օրագիրը

ԱՄՆ-ում հետազոտողները հայտնաբերել են Ադոլֆ Հիտլերի զինակցի՝ Ալֆրեդ Ռոզենբերգի օրագիրը։ Դրանում տեղեկություններ կան 1936-1944թթ. տեղի ունեցած, սակայն, մինչ օրս անհայտ որոշ իրադարձությունների մասին:

Մասնավորապես, օրագրում Ռոզենբերգը նկարագրում է Հիտլերի, Հենրիխ Միլլերի, Հեման Գյորինգի հետ հանդիպումները, ինչպես նաև անդրադառնում է խորհրդային գրավյալ տարածքների հարցին, Երրորդ ռեյխում առկա հակասություններին, հրեական Հոլոքոստի խնդրին:

Վաշինգտոնում գտնվող Հոլոքոստի զոհերի հիշատակի թանգարանից արդեն հաստատել են, որ «օրագիրը կարևորվում է նացիստական դարաշրջանի հետազոտման, այդ թվում նաև Հոլոքոստի պատմության ուսումնասիրման տեսանկյունից»:

Ռոզենբերգը 1933թ.-ից Նացիոնալ-սոցիալիստական գերմանական աշխատավորական կուսակցության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն էր, իսկ 1941թ. զբաղեցրել է արևելյան գրավյալ տարածքների ռայխսնախարարի պաշտոնը:

Պատերազմի ավարտից հետո նա ձերբակալվեր էր անգլիացիների կողմից: Նյուրենբերգի միջազգային ռազմական դատարանը նրան ճանաչեց գլխավոր ռազմական հանցագործներից մեկը և դատապարտեց մահվան կախաղանի միջոցով:

Մահապատիժը իրագործվեց 1946թ. հոկտեմբերի 16-ին։

Այս խորագրի վերջին նյութերը