Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներ Կանադայում
Մայիս-հունիս ամիսներին կանադական մի շարք քաղաքներում տեղի ունեցան Հայաստանի Առաջին Հանրապետության 95-ամյակին նվիրված միջոցառումներ:
Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո միջոցառումներ իրականացվեցին Մոնրեալ եւ Տորոնտո քաղաքներում` համապատասխանաբար մայիսի 26-ին եւ հունիսի 2-ին:
Վերը նշված միջոցառումներին ելույթներով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը: Դեսպան Եգանյանը, մասնավորապես, անդրադարձավ Առաջին Հանրապետության ձեւավորմանը՝ ընդգծելով, որ պատմական ծանրագույն պայմաններում, այնուամենայնիվ, հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել իր պետականությունը: ՀՀ դեպանը խոսեց նաեւ 1918թ. իրադարձությունների պատմական նշանակության մասին:
Մոնրեալում տեղի ունեցած ձեռնարկի հիմնական բանախոսն էր պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, ով իր խոսքում հանգամանալից ներկայացրեց Առաջին Հանրապետության պատմությունը:
Միջոցառումների շարքն ավարտվեց հունիսի 5-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում, որտեղ տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ` Նյու Յորքից ժամանած Քարըն Ուզունյանի, Թանյա Գաբրիելյանի եւ Միհո Սաեգուսայի կատարմամբ: Միջոցառմանը ներկա գտնվեցին դիվանագետներ, Կանադայի պետական մարմինների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ: