Կարծիք

09.06.2013 11:10


Լիսկան հերթական անգամ պարգևատրվեց Մարտական խաչ շքանշանով...

Լիսկան հերթական անգամ պարգևատրվեց Մարտական խաչ շքանշանով...

Շաբաթվա ամփոփում

ՀՀ կառավարությունն իր նիստում որոշեց վերանորոգումից հետո Հանրապետության հրապարակի կենտրոնում կանգնեցնել ամենայն հայոց Լսիկայի արձանը՝ ի նշան երախտագիտության հասարակության ուշադրությունը Տիգրան Սարգսյանից և բենթլիից մի այլ կարգի զզվող Կճոյանից շեղելու և օֆշորային սկանդալը կոծկելուն նպաստելու համար։
Որպես կնամեծար կառավարություն և ի նշան հարգանացս Տիգրան Սարգսյանի նախասիրությունների՝ որոշվեց նաև սյունյած արծիվ Ասրյանի...էէէէէէէէէ.....Լիսկայի արձանի ոտքերի մոտ փռել Լորետի սվինքսը՝ սուրճի բաժակը ձեռքին։
Իր հերթին՝ ՀՀ նախագահի հրամանով Լիսկան հերթական անգամ պարգևատրվեց Մարտական խաչ շքանշանով՝ ամենաէսքտրեմալ պայմաններում մուշ–մուշ քնելու ընդունակության համար։
Նրա այդ բացառիկ տաղանդը գրվեց նաև Գինեսի ռեկորդների գրքում...
Վերջ առաջին արարին։
Իջնում է վարագույրը, հեռվից լսվում է երգը՝
Մեր խիյարը միշտ թարս է, գաղջ է,
Եկել ես ստեղ, որ ինչ անես,
Եւ թող իմանան բոլորը`
Մենք զավակներն են Հանրապետական։

Արեգնազ Մանուկյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/aregnaz.manukyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը