Տնտեսական

08.06.2013 16:10


Անդրիաս Ղուկասյան. «Այն կոլոտ մարդը մի քանի ամիս առաջ հայտարարում էր, թե գազը չի թանկանալու»

Անդրիաս Ղուկասյան. «Այն կոլոտ մարդը մի քանի ամիս առաջ հայտարարում էր, թե գազը չի թանկանալու»

«Եկե՜ք կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամները մտադիր են դիմել Վարչական դատարան՝ վիճարկելու գազի սակագնի բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը:

Այսօր հրավիրված ասուլիսում այդ նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը ընդգծել է, որ հանձնաժողովի կողմից գազի սակագինը բարձրացնելը հակաօրինական է, և արվել է առանց հանրային լսման։

Սահմանի վրա գազի գինը չի բարձրանալու, Իրանն էլ պատրաստ է Հայաստանին գազ մատակարարել։ Այնպես որ, մեղքը միայն Հայաստանի իշխանություններինն է և այն կոլոտ մարդունը, ով մի քանի ամիս առաջ հայտարարում էր, թե գազը չի թանկանալու, դրանք էշ-էշ խոսակցություններ են։ Փոխարենը տեսանք, որ ընտրություններից անմիջապես հետո գազը թանկացրեցին,-ասել է Ա. Ղուկասյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը