Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունը` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ կազմակերպել էր «Ուժեղ երկրաշարժի դեպքում ֆրանսահպատակ քաղաքացիների ազդարարում, հավաք և տարհանման կազմակերպում» թեմայով ուսումնավարժություն։
Նպատակներն են` • կատարելագործել ՀՀ-ում ֆրանսիական դեսպանատան պատասխանատուների գործնական հմտությունները ազդարարման և հավաքի գործընթացը կազմակերպելու ուղղությամբ. • ներդաշնակեցնել փոխգործակցությունը` ՀՀ ԱԻՆ և Ֆրանսիայի դեպանատան միջև:
Ուսումնավարժությանը մասնակցեցին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը, ԱԻ արձագանքման խումբը, 2 մեկական մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ հաշվարկ, ՀՀ-ում ֆրանսիական դեսպանատան աշխատակիցներ, ֆրանսահպատակ քաղաքացիներ, ՀՀ ճանապարհային ոստիկանության 3 հաշվարկ, Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից 3 բրիգադ:
Ըստ մտահղացման` Կոտայքի մարզի Գառնի գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 7.1 մագնիտուտով ուժեղ երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 10 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: Երկրաշարժի հետևանքով առավել մեծ «ավերածություններ» են գրանցվել ՀՀ Կոտայքի, Արարատի մարզերում և Երևանում: Մայրաքաղաքում ամբողջությամբ փլուզվել է մոտ 15 հազար շենք-շինություն, բռնկվել է 28 խոշոր հրդեհ, կոմունալ-էներգետիկ ցանցում առկա են բազմաթիվ խոշոր վթարներ, փլվածքների հետևանքով փակվել են փողոցներ և ճանապարհներ: Մասնավորապես՝ Երևանում շենք-շինությունների փլուզման հետևանքով ամբողջությամբ փակ են Սեբաստիա և Կիևյան փողոցները, Բաղրամյան ու Արշակունյաց պողոտաները, Կիևյան կամուրջը վնասվել է և վտանգ է ներկայացնում տրանսպորտային միջոցներով երթևեկության համար:
Երկրաշարժի հետևանքով հրդեհ էր բռնկվել նաև Երևանի Նար-Դոսի 2 հասցեում գտնվող տարրական դպրոցում, որտեղ ուսանում են ֆրանսահպատակ քաղաքացիների երեխաները։ Կան պայմանական տուժածներ։
Ներսում գտնվող մանկավարժներն ու դպրոցի աշակերտներն արագ կարգով տարհանվեցին, ինչից հետո դպրոցի տնօրենի ահազանգով դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկներն իրականացրեցին հետախոզություն և սկսեցին հրդեհաշիջման աշխատանքները։ Հրշեջ-փրկարարներն «այրվող» շենքի երկրորդ հարկի պատուհանից պայմանական տուժածներից երկուսին դուրս բերեցին ավտոսանդուղքի, իսկ չորսին` պարանների միջոցով։ «Տուժածներին» առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո վերջիններս շտապօգնութան մեքենաներով տեղափոխվեցին համապատասխան բուժհիմնարկներ:
Հայ-ֆրանսիական ուսումնավարժություն Երևանում
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունը` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ կազմակերպել էր «Ուժեղ երկրաշարժի դեպքում ֆրանսահպատակ քաղաքացիների ազդարարում, հավաք և տարհանման կազմակերպում» թեմայով ուսումնավարժություն։
Նպատակներն են`
• կատարելագործել ՀՀ-ում ֆրանսիական դեսպանատան պատասխանատուների գործնական հմտությունները ազդարարման և հավաքի գործընթացը կազմակերպելու ուղղությամբ.
• ներդաշնակեցնել փոխգործակցությունը` ՀՀ ԱԻՆ և Ֆրանսիայի դեպանատան միջև: