Լրահոս

08.06.2013 13:57


Հարկադրաբար հոգեբուժարան տարված Ամալյա Նազարեթյանը ազատության մեջ է

Հարկադրաբար հոգեբուժարան տարված Ամալյա Նազարեթյանը ազատության մեջ է

Շուրջ մեկ ամիս առաջ հարկադրաբար հոգեբուժարան տեղափոխված 70-ամյա Ամալյա Նազարեթյանը ազատ է արձակվել հոգեբուժարանից: Այդ մասին iLur.am-ին տեղեկացրեց նրա հարեւաններից մեկը:
Հիշեցնենք, որ Նազարեթյանին հոգեբուժարան են տեղափոխել նրա բնակարանի հարեւանությամբ գտնվող «Կոմիտաս» սրճարանի աշխատալիցների բողոքների հիման վրա: Հայտնի է նաեւ, որ Նազարեթյանը բարդ հարաբերություններ է ունեցել իր բնակարանի ներքեւի հարկը զբաղեցնող «Իդեալ»խանութի տնօրինության հետ: Նրա հարազատները եւ հարեւանները պնդում են, որ հոգեկան խնդիրներ կնոջ մոտ երբեւէ չեն նկատել:

Այս խորագրի վերջին նյութերը