Լրահոս

08.06.2013 13:18


Ապրանք օրգանների դիմաց

Ապրանք օրգանների դիմաց

Հարավաֆրիկյան խանութի հաճախորդները կարող են տեղացի դիզայներներից հագուստ և պարագաներ գնել, բայց ոչ թե գումարի, այլ ներքին օրգանների դիմաց: Բոլոր ցանկացողներին առաջարկվում է պայմանագիր կնքել, ըստ որի նրանք համաձայն են, որ իրենց մահվան դեպքում իրենց սիրտը կամ երիկամները օգտագործեն այլ մարդկանց փոխպատվաստելու համար: Այդ խանութում երկու երիկամի դիմաց կարելի է գնել մեկ զգեստ, իսկ սրտի դիմաց՝ վերնշապիկ: Գաղափարի հեղինակ Ռայն Մակ Մաունսը հայտարարել է, որ խանութը կգոծի այնքան ժամանակ, քանի դեռ չի վաճառվել վերջին ապրանքը: Նա հայտարարել է, որ գնելով խանութում ներկայացված 700 ապրանքները՝ հաճախորդները կարող են փրկել 5000 մարդու կյանք, իսկ մեկ հաճախորդը կարող է փրկել օրգանների փոխպատվաստման կարիք ունեցող 7 մարդու կյանք

Այս խորագրի վերջին նյութերը