Լրահոս

08.06.2013 11:27


Ամփոփվել են Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 6-րդ մրցույթ-փառատոնի արդյունքները

Ամփոփվել են Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 6-րդ մրցույթ-փառատոնի արդյունքները

Երևանի քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 6-րդ մրցույթ-փառատոնը հունիսի 8-ին ամփոփվել է գալա-համերգով: Մրցույթին մասնակցել են Երևանի երաժշտական և արվեստի 25 դպրոցների 2000 աշակերտներ: Մրցույթ-փառատոնում ընդգրկված են 12 անվանակարգեր՝ դաշնամուր, լարային նվագարաններ, կիթառ, փողային և հարվածային ժողովրդական գործիքներ, դասական և ժողովրդական մեներգեցողություն, երգչախումբ, համույթներ և այլն։ Մրցակարգով սահմանված «Լավագույն տասնյակը» գլխավորում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը, 2-րդ տեղում է Ղ. Սարյանի անվան երաժշտական և արվեստի դպրոցը, 3-րդ տեղում՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը:

Լավագույն տասնյակում ընդգրկված բոլոր դպրոցները, պատվոգրերից զատ, ստացել են նաև դրամական պարգևներ՝ ըստ մրցութային տեղերի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը