Ընտրական թրաֆիքինգ (նվիրվում է Երևանի նորընծա քաղաքապետի պաշտոնավարման 40-օրյակին)
Հայաստանաբնակների մի մասի համար ընտրությունները նույնն են, ինչ խունկը՝ սատանայի համար: Հիշատակված մասը բարեկիրթ ու արժանապատիվ ապագայի հանդեպ հույսն իսպառ կորցրած, սթրեսային ծագումնաբանությամբ բազում հիվանդություններին մեկն էլ ավելացրած հատվածն է: Վերջիններիս աչքը «ջուր է կտրում» անվերջ վերադարձից... Ի տարբերություն գլաուկոմայի հակվածություն ունեցող, օրավուր շառավիղն ընդլայնող դեկադանսական հատվածի՝ մեր շրջապատում ուզած տիպի ընտրական գործընթաց որպես ամենաիսկական տոն ու երկնառաք նվեր ընկալողներ էլ կան: Խոսքը վերաբերում է ընտրակավատներին: Սրանք հար և նման են թաղում կազմակերպող սևազգեստ «թամադաներին», նրանց, ովքեր ուղղորդում են «ցավից» գլուխները կորցրած մեքենաների խուռներամ հոսքն ու «կորստյան ցավն» առարկայացնող ազդանշանային լալագին կաղկանձը, նրանց, ովքեր գիտեն հոգեհացի մատուցման օրթոդոքսալ կարգն ու կարտոֆիլախառն խաշլամայի հրամցման ճշգրիտ պահը: Հուղարկավորության մասնակիցները հենց նրանց խստիվ պահանջներին են հետևում։ Նրանց մշտարթուն հայացքն է «սանձում» գերեզմանատանը բահը ձեռքից-ձեռք փոխանցել պատրաստվող, ճաշկերույթի ժամանակ էլ' չխկոցների բացակայությունից ու կենացների մնջությունից «բեխաբարներին»: Կազմակերպիչների «օրգանական» շարունակությունն էլ քելեխի բարեգործական էությունն ըստ արժանվույնս գնահատողներն ու «նաղդը նիսյայից» տարբերակողներն են: Ի տարբերություն կազմակերպիչների, վերջիններս թվաքանակով շատ են: Նրանք էլ իրենց կերպ են «ապրում» ցավի խորությունը: Ընդհանուր ցավ, «ամոքիչների» կայացած ինստիտուտ, տրտմած օջախ, ընտանիք, հայկական բակ, Հայոց աշխարհ... «Մի տնից չենք, նույն հալից ենք» ընկալման կոնստատացում ու «խորքային» ըմբռնում: Փոքր-ինչ ճնշող, բայց իդիլիկ պատկեր՝ քողարկված «ցավով» շաղախված, անհասկանալի բաղադրություն ունեցող «Սուպերգլյու»...
Իրավիճակային փոքրիկ էքսկուրսից հետո՝ այժմ ամենաէականի մասին: Մեր օրերում, հատկապես ընտրությունների նախաշեմին, մեզանում հին, շատ հին մասնագիտության մարքետոլոգների՝ բումի միտող պահանջարկ է նկատվում: Խոսքը վերաբերում է ընտրաբարեմասնությունների «ղադրն» իմացող ընտրակավատներին: Չէ՛, չէ՛, ճիշտ չհասկացաք. բարեմասնության տեր լինելը դեռևս ամենևին էլ ապրանքը «շուկայական ձեռնտուի» մակարդակով իրացնել չի նշանակում: Դա առանձին գիտություն է, առանձնաշնորհյալների՛ գիտություն... Ավելին, տվյալ դեպքում ընտրաձայն ունենալն ամենևին էլ երկիրը բարետես տեսնելու երաշխիք դառնալ չի կարող: Մեր նորանկախ պետության շատ կարճ, բայց հարուստ կենսագրությունն ու նույնքան հարուստ կենսափորձն են վկայում, որ ընտրաքվեն միայն սովոր ձեռքում է ուժ ու իշխանություն դառնում: Մնացած դեպքերում այն «հայկական ժողովրդավարության» հողմաղացը պտտեցնող դեկլարատիվ թերթիկ է, երբեմն-երբեմն' ինքնաարդարացման ալիբի։ Ու՝ ոչ ավելին: Իսկ, ա՛յ, խնդրի խորքային իմաստին ծանոթ մասնագետները, ավելի ուշ՝ իրենց կյանքի մայրամուտին, հրատարակության կներկայացնեն «Ընտրություններ. վարպետաց դասեր» հատընտիրը, որի «լուսապսակը» կլինի «Ընտրակավատություն» գլուխը:
Հիմա՝ ամենակարևորի մասին: Լավ, ի վերջո՝ ո՞րն է «ոսկի որոնողների» (իմա՝ գտնողների)՝ ընտրակավատների պահանջվածության ու «հմայքի» գաղտնիքը: Կարծիք կա, թե նրանք հաջողակների հենց այն տեսակն են, որոնք, ջուրն ընկնելու դեպքում անգամ, այնտեղից դուրս են գալիս... ձուկը բերանին: Հոտառությո՛ւն, ահա թե ինչ ունեն նրանք, «նյո՛ւխ», ինչպես ընդունված է գործածել խոսակցականում: Նրանք, ներքին մի հոտառությամբ, իրենց կողմից իրականացված միջին վիճակագրական հարցման շնորհիվ են «պեղում» «նաղդը» «նիսյայից» տարբերողներին ու «օդից փող բռնելու» հակվածություն ունեցողներին: Ճիշտ և ճիշտ թրաֆիքինգով զբաղվող այն կավատների պես, ովքեր քաջածանոթ են իրենց ապագա զոհերի ոտքերի բացվածքի հաշվին արագ փող «կպցնելու» թաքուն, բայց անփորձ փափագին: Հետոն արդեն հեշտ է, կարևորը հակվածություն ունեցողների աչքերի խորքում դաջված այդ տենչանքը տեսնել-ֆիքսելն է: Եթե ներքին ցանկությունը նշմարվում է, մնացածն արդեն' հեչ, մասնագիտական հմտությունների հաշվին առաջարկ-պահանջարկի «փաստաթղթային» ձևակերպման ու համոզչության «դոզայի» մեջ է: Օրինականության տպավորություն թողնելու պարտադիր բաղադրիչը, այս դեպքում, անձը հաստատող փաստաթուղթն է՝ անձնագիրը, որը գործարքի վավերականության նկատառումներով տերերից հավաքվում է, խնամքով գրանցվում և, անվտանգության նկատառումներով, պահվում մինչև գործարքի գլուխ գալը: Վե՛րջ, գործն արված է, գործարքը՝ կնքված: Դժգոհելու տեղ, կարծես թե, չկա: Ո՞ւմ բողոքեն։ Եթե բողոքեն էլ, ճիշտ չեն հասկացվի՝ ապօրինի գործարքի ոչ պակաս հանցակիցը լինելու համար: Ներհանրապետական նշանակության ուզած տիպի ուշացած ընդվզմանն օգնել չեն կարող նաև «ժողովրդավարության» արևմտյան ջահակիրները: Դրանից զատ, «ցավը» հոգում խեղդելու մեջ մեծ դերակատարություն ունի նաև «մեր կեղտոտ սպիտակեղենը» ուրիշներին չցուցադրելու հայկական հատվածական նամուսն ու հետմանանեխային «արժանապատվությունը»: Այդպես էլ ապրում են «քամուց քշվածները»՝ իրենց «աղքատի պատիվն» արդարացնելով ընտրակավատների՝ «Գոտկատեղից վերև՝ բոլոր մարդիկ էլ... եղբայրներ են» «ոսկի» ձևակերպմամբ, որը Մահաթմա Գանդիի շուրթերից միանգամայն այլ' «Սովյալի համար Աստված ուտելիք է», խորքային հնչեղությունն էր ունենալու: Այսպես էլ ապրում են չբացահայտված, «լուսաքողարկված» պոռնիկն ու վերջինիս «լուսավոր» ապագայի ակոսը բացող ընտրակավատ, փոդրադչի Դանկոն:

Արթուր Ազարյան