Աշխարհ

08.06.2013 10:25


Վաղը կբանակցեն Հյուսիսային և Հարավային Կորեաները

Վաղը կբանակցեն Հյուսիսային և  Հարավային Կորեաները

Այսօր Հյուսիսային Կորեան հանաձայնություն է տվել Հարավային Կորեայի առաջարկին՝ հունիսի 9-ին կառավարական մակարդակով նստել բանակցային սեղանի շուրջ։

Հարավային Կորեայի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ բանակացությունները տեղի կունենան կորեական երկու պետությունների սահմանին գտնվող Պանմունջոմե բնակելի ավանում։

Կողմերը նաև պայմանավորվել են հունիսի 12-ին երկկողմ հանդիպում նախաձեռնել երկու երկրների նախարարների մասնակցությամբ, որը նախատեսվում է անցկացնել Սեուլում։

Այս խորագրի վերջին նյութերը