2012թ. 2-րդ կիսամյակին կտրուկ աճել է ՀՀ–ում հաշվառված կամ ՀՀ քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվը
Ինչպես «7օր»–ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2012թ. 1-ինկիսամյակին ՀՀ–ում ժամանակավոր բնակություն հաստատած օտարերկրարցիների թիվը կազմել է 1238 մարդ, իսկ մշտական բնակություն է հաստատել 438–ը։ Հատուկ կարգավիճակ է ստացել 345 օտարերկրացի։
2012թ. 1-ին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվը կազմել է 6464։ Միգրացիոն օրենսդրության վարչական իրավախախտումներ կատարած օտարերկրացիները 347–ն են եղել։
Նշենք, որ ՀՀ–ում ժամանակավոր բնակություն հաստատած 1238 օտարերացիներից ԱՊՀ պետությունների քաղաքացիներ են եղել 231–ը (նրանցից 167–ը՝ Ռուսաստանի Դաշնության)։
Իսկ մշտական բնակություն հաստատած 438 օտարերկացիներից ԱՊՀ պետությունների քաղաքացիներ են եղել 219–ը (նրանցից 179–ը՝ Ռուսաստանի Դաշնության)։
Այս դեպքում չի նշվում, թե ՀՀ քաղաքացիություն ստացածներից որքա՞նն են կազմում ԱՊՀ երկրների քաղաքացիները։
Ինչ վերաբերում է 2012թ. 2-րդկիսամյակին, ապա նախորդ կիսամյակի համեմատ՝ կտրուկ աճել է և՛ ժամանակավոր բնակություն հաստատած, և՛ հատուկ կարգավիճակ ստացած, և՛ ՀՀ քաղաքացիություն ստացած, և՛ թե վարչական պատասխանատվության ենթարկված օտարերկրացիների թիվը։
Նվազել է միայն մշտական բնակություն հաստատածների թիվը՝ 438–ի համեմատ դառնալով 393։
Այսպիսով՝ 2012թ. 2-րդ կիսամյակին ՀՀ–ում ժամանակավոր բնակություն հաստատծ օտարերկրացիների թիվը կազմել է 2223 մարդ, իսկ հատուկ կարգավիճակ է ստացել 388–ը։
2012թ. 2-րդ կիսամյակին ՀՀ քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվը կազմել է 8229։ Վարչական պատասխանատվության ենթարկված օտարերկրացիները 459–ն են եղել։
2012թ. 2-րդ կիսամյակին ՀՀ–ում ժամանակավոր բնակություն հաստատած 2223 օտարերացիներից ԱՊՀ պետությունների քաղաքացիներ են 218–ը (նրանցից 86–ը՝ Ռուսաստանի Դաշնության)։
Իսկ մշտական բնակություն հաստատած 393 օտարերկրացիներից ԱՊՀ պետությունների քաղաքացիները 124–ն են (նրանցից 78–ը՝ Ռուսաստանի Դաշնության)։
Ի տարբերություն 2012թ. 1-ին կիսամյակի՝ 2-րդի դեպքում նշվում է, որ ՀՀ քաղաքացիություն ստացած 8229 օտարերկրացիներից ԱՊՀ պետությունների քաղաքացիները .601–ն են (նրանցից 364 –ը՝ Ռուսաստանի Դաշնության)։
2012թ. 2-րդ կիսամյակին կտրուկ աճել է ՀՀ–ում հաշվառված կամ ՀՀ քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվը
Ինչպես «7օր»–ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2012թ. 1-ին կիսամյակին ՀՀ–ում ժամանակավոր բնակություն հաստատած օտարերկրարցիների թիվը կազմել է 1238 մարդ, իսկ մշտական բնակություն է հաստատել 438–ը։ Հատուկ կարգավիճակ է ստացել 345 օտարերկրացի։
2012թ. 1-ին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվը կազմել է 6464։ Միգրացիոն օրենսդրության վարչական իրավախախտումներ կատարած օտարերկրացիները 347–ն են եղել։
Նշենք, որ ՀՀ–ում ժամանակավոր բնակություն հաստատած 1238 օտարերացիներից ԱՊՀ պետությունների քաղաքացիներ են եղել 231–ը (նրանցից 167–ը՝ Ռուսաստանի Դաշնության)։
Իսկ մշտական բնակություն հաստատած 438 օտարերկացիներից ԱՊՀ պետությունների քաղաքացիներ են եղել 219–ը (նրանցից 179–ը՝ Ռուսաստանի Դաշնության)։
Այս դեպքում չի նշվում, թե ՀՀ քաղաքացիություն ստացածներից որքա՞նն են կազմում ԱՊՀ երկրների քաղաքացիները։
Ինչ վերաբերում է 2012թ. 2-րդ կիսամյակին, ապա նախորդ կիսամյակի համեմատ՝ կտրուկ աճել է և՛ ժամանակավոր բնակություն հաստատած, և՛ հատուկ կարգավիճակ ստացած, և՛ ՀՀ քաղաքացիություն ստացած, և՛ թե վարչական պատասխանատվության ենթարկված օտարերկրացիների թիվը։

7or.am