ՊԵԿ պարզաբանումը «Լան», «Մադէլինա-Լենա» ՍՊ ընկերությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերով
ՀՀ ԿԱ ՊԵԿ պարզաբանումը «Լան», «Մադէլինա-Լենա» ՍՊ ընկերությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերով
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Լան» ՍՊ ընկերությունը դատարանի 2010թ. փետրվարի 22-ի վճռով ճանաչվել է սնանկ և ներկայումս գտնվում է լուծարային գործընթացում:
2013թ. փետրվարի 13-ի դատարանի որոշմամբ կասեցվել է պարտապան «Լան» ՍՊ ընկերության գործունեությունը, գույքը կառավարելու և տնօրինելու պարտապանի բոլոր իրավունքները:
2010թ. փետրվարի 22-ին սնանկ ճանաչված «Լան» ՍՊ ընկերությունն` ի դեմս սնանկության գործերով կառավարիչ Խաչիկ Նազարյանի, առողջացման ծրագրի շրջանակներում 2013թ. մարտի 20-ին «Մադէլինա-Լենա» ՍՊ ընկերության հետ կնքել է գործակալության և համագործակցության պայմանագիր, որն ուժի մեջ պետք է մտնի կողմերի ստորագրման և դատարանի կողմից պրինցիպալի գործունեության առողջացման ծրագրի հաստատման պահից:
Սնանկ ճանաչված «Լան» ՍՊ ընկերության սնանկության գործերով կառավարիչ Խաչիկ Նազարյանն առողջացման ծրագրի շրջանակներում 2013թ. մայիսի 18-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից ստացել է առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության թիվ 000119 և 000120 լիցենզիաները և այն օգտագործման է հանձնել «Մադէլինա-Լենա» ՍՊ ընկերությանը, որն էլ իր հերթին թվով 118 տնտեսվարող սուբյեկտների հետ կնքել է առևտրի իրականացման վայրում մատուցման մասին պայմանագրեր և վարձակալության հանձնել «Լան» ՍՊ ընկերությանը պատկանող տաղավարները:
2013թ. մայիսի 20-ին □Լան□ ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանը միջնորդություն է ներկայացրել դատարան` ընկերության գործունեությունը մեկ տարի ժամանակով վերսկսելու մասին:
Առանց դատարանի համապատասխան որոշման կառավարիչ Խ. Նազարյանի կողմից կատարվել է գործունեության վերսկսման գործնական նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացել է առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիաները և այն օգտագործման է հանձնել «Մադէլինա-Լենա» ՍՊ ընկերությանը, որն էլ իր հերթին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից «Լան» ՍՊ ընկերության գործունեությունը վերսկսելու թույլտվությունը ստանալու դեպքում` իրավասու կլիներ վերսկսման ծրագրի շրջանակներում իրականացնել համապատասխան առևտրային գործունեություն:
2013թ. մայիսի 20-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մերժվել է կառավարիչ Խ. Նազարյանի միջնորդությունը` «Լան» ՍՊ ՍՊ ընկերության գործունեությունը մեկ տարի ժամանակով վերսկսելու մասին:
Ներկայումս «Լան» ՍՊ ՍՊ ընկերության գործունեությունը կասեցված է, հետևաբար 2013թ. մարտի 20-ին կնքված պայմանագիրը չի հանգեցնում որևէ իրավաբանական հետևանքների:
«Լան» ՍՊ ՍՊ ընկերությանը պատկանող անշարժ գույքի կառավարելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքը` «Լան», «Մադէլինա-Լենա» ՍՊ ընկերությունների, ինչպես նաև այլ անձանց կողմից իրականացնելը չեն բխում ՀՀ-ում գործող օրենքների պահանջներից:
Այսինքն, «Մադէլինա-Լենա» ՍՊ ընկերությունը չունենալով առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա 2013թ. մայիսի 19-ից զբաղվել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչը իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի հատկանիշներ:
«Մադէլինա-Լենա» ՍՊ ընկերության կողմից առանց համապատասխան լիցենզիայի առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար 2013թ. հունիսի 3-ին հանձնարարվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ ՕՀ վարչության աշխատակիցներին կատարելու պետությանը պատճառված վնասի հաշվարկ:
2013թ. հունիսի 4-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ ՕՀ վարչությունից ստացվել է «Մադէլինա-Լենա» ՍՊԸ-ի կողմից առանց համապատասխան լիցենզիայի առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության վերաբերյալ նախնական հաշվարկը, համաձայն որի ընկերությունից ենթակա է պետական բյուջե գանձման առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիայի համար գանձվող պետական տուրքի` 1.000.000 դրամի, տասնապատիկի չափով: Երկու հասցեի համար այն կկազմի` 20.000.000 դրամ, ինչպես նաև խախտումներ կատարած անձից գանձվում է նաև լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում, այն է` 2.000.000 դրամ, որն էլ համարվում է պետությանը հասցված վնաս:
«Մադէլինա-Լենա» ՍՊԸ-ի կողմից առանց համապատասխան լիցենզիայի առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեություն իրականացնելու և դրա արդյունքում պետությանը խոշոր չափի` 2.000.000 դրամի վնաս պատճառելու դեպքի առթիվ 2013թ. հունիսի 4-ին հարուցվել է հ.83106813 քրեական գործը և կատարվում է նախաքննություն:
ՀՀԿԱՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին