Զինդատախազություն.Հանձնարարվել է պարզել տեսագրությունը ԶԼՄ-ներում հայտնվելու հանգամանքները
06.06.2013թ. Սյունիքի մարզպետարանի կողմից 2013թ. հունիսի 1-ին ժամը 23-ի սահմնաններում Գորիս քաղաքի Դավիթ Բեկ 1 հասցեում գտնվող Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած հանցագործությունը պատկերող տեսագրության վերաբերյալ կատարած մեկնաբանությունները չեն կարող դիտվել, որպես նախաքննության կամ հետաքննության տվյալների հրապարակում, քանի որ տեսագրությունը մինչև քննիչների կողմից առգրավվումը գտնվել է բնակարանատիրոջ և նրա հարազատների տրամադրության տակ և մինչև տեսագրող սարքի առգրավվումը անցել է որոշակի ժամանակահատված, ինչը հնարավորություն է ստեղծել հիշյալ անձանց համար մինչև տեսագրության նախաքննության տվյալ դառնալը ստանալ այդ տեսագրության պատճեները:
Անընդունելի է ոչ թե տեսագրության մասին մեկնաբանությունների հրապարկման փաստը, այլ այն, որ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը տարածել է հայտարարություն մի հարցի կապակցությամբ, որը չի մտնում նրանց լիազորությունների մեջ, և ոչ էլ բխում է նրանց գործառույթներից:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վարույթն իրականացնող մարմնին դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից տրվել է համապատասխան հանձնարարական` պարզելու հիշատակված տեսագրության զանգվածային լրատվության միջոցներում հայտնվելու հանգամանքները: