Պասկալևա.« Հայաստանը պետք է միջազգային հանրությանը տեղեկացնի իրականության մասին, տարած հաղթանակի մասին»
-Մենքասումենք, թեճիշտենք, և ողջաշխարհըգիտիայդմասինուպետքէհասկանա: Բայցաշխարհնայդմասինչգիտի,-խոսելով Ղարաբաղի հարցում հակամարտող կողմերի իրականացրած քարոզչության մասին՝ ասել է բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալևան։
Նա նշել է, որ թվում է, թե Ադրբեջանցիների քարոզչությունն ամբողջովին հիմնված է ստի վրա, սակայն այն շատ կազմակերպված է իրականացվում։
-Ցավն այն է, որ այդ սուտն ավելի լայն տարածում ունի։ Հայկականկողմիքարոզչությունըպետքէլինիավելիկենտրոնացված: Մի՛վախեցեքայդբառից։ Երբհարցըվերաբերումէազգայինանվտանգությանըևազգայինհարցերին, քարոզչությամբպետքէզբաղվիլավկառույց,- նշել է բուլղարացի լրագրողը:
Նրա խոսքերով՝ շատ երկրներում նույնիսկ Հայաստանի տեղը չգիտեն, և մի անգամ ամերիկացի սենատորներից մեկն իրեն խնդրել է քարտեզի վրա ցույց տալ Հայաստանը և բացատրել, թե ինչի մասին է խոսքը:
-Հայաստանը պետքէմիջազգայինհանրությանըտեղեկացնի իրականությանմասին, տարածհաղթանակիմասին։ Բայց դա գրեթե չի արվում,-հավելել է Պասկալևան։
Նա նշել է, որ նույնիսկ հայ երիտասարդները լավ չեն ճանաչում արդի հերոսներին:
-Նրանք շատ լավ կասեն, թե ով է եղել Անդրանիկը, Նժդեհը, Վարդան Մամիկոնյանը, սակայն չեն ճանաչում, ասենք, Բեկոր Աշոտին: Այսուղղությամբբավարարչափովաշխատանքչիիրականացվում, բայց պատմությունն այդ հերոսներով է կերտվում,- հավելել է Ցվետանա Պասկալևան։
Պասկալևա.« Հայաստանը պետք է միջազգային հանրությանը տեղեկացնի իրականության մասին, տարած հաղթանակի մասին»
-Մենք ասում ենք, թե ճիշտ ենք, և ողջ աշխարհը գիտի այդ մասին ու պետք է հասկանա: Բայց աշխարհն այդ մասին չգիտի,-խոսելով Ղարաբաղի հարցում հակամարտող կողմերի իրականացրած քարոզչության մասին՝ ասել է բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալևան։
Նա նշել է, որ թվում է, թե Ադրբեջանցիների քարոզչությունն ամբողջովին հիմնված է ստի վրա, սակայն այն շատ կազմակերպված է իրականացվում։
-Ցավն այն է, որ այդ սուտն ավելի լայն տարածում ունի։ Հայկական կողմի քարոզչությունը պետք է լինի ավելի կենտրոնացված: Մի՛ վախեցեք այդ բառից։ Երբ հարցը վերաբերում է ազգային անվտանգությանը և ազգային հարցերին, քարոզչությամբ պետք է զբաղվի լավ կառույց,- նշել է բուլղարացի լրագրողը:
Նրա խոսքերով՝ շատ երկրներում նույնիսկ Հայաստանի տեղը չգիտեն, և մի անգամ ամերիկացի սենատորներից մեկն իրեն խնդրել է քարտեզի վրա ցույց տալ Հայաստանը և բացատրել, թե ինչի մասին է խոսքը:
-Հայաստանը պետք է միջազգային հանրությանը տեղեկացնի իրականության մասին, տարած հաղթանակի մասին։ Բայց դա գրեթե չի արվում,-հավելել է Պասկալևան։
Նա նշել է, որ նույնիսկ հայ երիտասարդները լավ չեն ճանաչում արդի հերոսներին:
-Նրանք շատ լավ կասեն, թե ով է եղել Անդրանիկը, Նժդեհը, Վարդան Մամիկոնյանը, սակայն չեն ճանաչում, ասենք, Բեկոր Աշոտին: Այս ուղղությամբ բավարար չափով աշխատանք չի իրականացվում, բայց պատմությունն այդ հերոսներով է կերտվում,- հավելել է Ցվետանա Պասկալևան։
7or.am