Լևոն Զուրաբյան. «...մենք ունենք ոչ թե վարչապետ, այլ հանցագործ» (տեսանյութ)
Այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց ՀԱԿ ավանդական դարձած ուրբաթօրյա ցույցի ժամանակ իր ելույթում Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանն անդրադարձել է օֆշորային գոտում իրականացված աղմկահարույց դեպքից:
–Եթե նկատել եք, ամբողջ լրատվական դաշտը այսօր խոսում է Լիսկայի մասին,–ասել է Լևոն Զուրաբյանը։–Ընդդիմադիր լրատվամիջոցներից առաջ ընկնելով՝ դրա մասին խոսում են պետական լրատվամիջոցները, իշխանական քարոզչամեքենան: Իրար ձեռքից խոսափող խլելով՝ խոսում են Լիսկայի մասին: Սա ի՞նչ երևույթ է: Ինչո՞ւ են իշխանության լրատվամիջոցները այսպես ինքնամոռաց, անձնուրաց կերպով լծվել Լիսկայի պախարակման գործին: Պարզ բացատրություն ունի: Բանը նրանում է, որ այսօր Հայաստանում տեղի է ունեցել մի ահավոր բացահայտում, այնպիսի բացահայտում, որի պատճառով որևէ եվրոպական երկրում մի ամբողջ կառավարություն հրաժարական կտար, կարող է արտահերթ ընտրություններ էլ նշանակվեին, որովհետև պարզվել է, որ երկրի վարչապետը՝ Տիգրան Սարգսյանը, խաբելով ընտրողներին, խաբելով հանրությանը, իրականում խախտելով օրենքները, Կիպրոսի օֆշորային գոտում հիմնել է մի ընկերություն, որի մասին ոչինչ մենք չենք իմացել։
Լ. Զուրաբյանն ընդգծել է, որ «Հետք» էլեկտրոնային օրաթերթը հրապարակել է Կիպրոսի պետական ռեգիստրից ստացած փաստաթուղթը, համաձայն որի, Լ. Զուրաբյանի խոսքերով, երեք փառապանծ մարդ` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, մի շատ լուրջ հոգևոր բարձունքների վրա գտնվող բենթլիատեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և Աշոտ Սուքիասյանը, օֆշորային մի ընկերություն են բացել և խաբեությամբ մոտ 10 մլն դոլլար են ստացել որպես վարկային ծրագիր: Ընդ որում այդ միջոցները տրվել է Փայլակ Հայրապետյանը՝ հենց վարչապետի և Կճոյանի խնդրանքով կամ կոչով։
–Նրանք միջնորդել են դրա համար, և ահա այդ միջոցները ստացվել են։ Եվ ոչ թե գնացվել են խոստացված վարկային ծրագրի իրականացմանը, այլ ուղղակի կողոպտվել են, և դրա մի հսկայական մասը՝ 350 000 դոլար, գնացել է ուղղիղ այդ ընկերության հաշվին, որի հիմնադիրներից մեկը Տիգրան Սարգսյանն է: Ի՞նչ է ստացվում. եթե այս տեղեկությունները հաստատվում են, ուրեմն ստացվում է, որ մենք ոչ թե ունենք վարչապետ, այլ ունենք հանցագործ, մի հանցագործ, որը իր իշխանական դիրքը, պետական իշխանության լծակները օգտագործում է սեփական հարստացման նպատակով, որը թաքցրել է քաղաքացիներից իր ունեցվածքի մասին այս ինֆորմացիան, որովհետև նա պաշտոնական հայտարարագրերում երբևէ չի նշել որևէ օֆշորային սեփականություն։ Ունենք մի կուսակցություն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որը խաբել է ընտրողներին, որը հանցավոր միջոցներով կուտակել է հարստություններ և շարունակում է կառավարել այս երկիրը: Սա մի խայտառակ բացահայտում է, սկանդալ է,–ավելացրել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը։
Նա հիշեցրել է, որ այս ամենն ապացուցող փաստերն ու վկայությունները կան, այսինքն առաջին անգամ լրջագույն ապացույցներ են բերված այս իշխանության խախտումների մասին։ Բայց դրան չի հետևել բոլոր լրատվական միջոցների հետաքրքրությունը.
–Նրանք ամբողջ օրը սրա մասին պետք է խոսեին։ Բայց հետևում են ընդամենը մի քանի լրատվամիջոցների`«ilur.am», «7or.am», «zham.am» և «Չորորդ ինքնիշխանություն» թերթի հրապարակումները: Այս երկրի լրատվամիջոցների 95 տոկոսը լռում է այս բացահայտման մասին: Իրենց անկախ հորջորջող թերթերը, կայքերը կարծես չեն նկատում այս բանը: Ամբողջ օրը գրում են Լիսկայի մասին, վարկյան առ վարկյան վերլուծում են այդ տեսագրությունները, բայց ոչ մեկի մտքով չի անցնում զբաղվել շատ լուրջ հետաքննությամբ, խոսել սրա մասին, վերլուծել, ծանրութեթև անել՝ որքանո՞վ են այս հրապարակված փաստաթղթերը համապատասխանում իրականությանը, ի՞նչ է արել վարչապետը, որ հերքի այս տեղեկությունները։ Նրա վրա բոլոր լրատվամիջոցները հիմա պետք է ուղղակի հարձակվեին, բայց բոլոր լրատվամիջոցները լռում են, և պարզվում է, որ Հայաստանում իրականում շատ քիչ անկախ լրատվամիջոց կա:
Լևոն Զուրաբյանը վստահ է, որ Հայաստանում լրատվական աշխարհի 95 տոկոսը գտնվում է Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի և «նրանց առնչվող հանցագործների ձեռքում»։
Օֆշորային այս աղմկահարույց պատմության մասին ՀԱԿ–ը պատրաստվում է բարձրաձայնել նաև ՀՀ ԱԺ առաջիկա քառօրյայում։
–Այս համատարած լռությունը ցույց է տալիս, որ մենք շատ բարդ վիճակում ենք։ Ըստ էության շատ քիչ ուժեր կան Հայաստանում, որոնք համարձակություն ունեն, անկախություն ունեն այս հանցագործ իշխանությունից՝ բարձացնելու այս հարցերը,–ասել է Լ. Զուրաբյանը:
Եզրափակելով իր ելույթը՝ ՀԱԿ կուսակցության փոխնախագահը հայտարարել է, որ այն մարդիկ, ովքեր բացարձակապես զուրկ են պետական մտածելակերպից, ովքեր զբաղված են միայն գողությամբ, կողոպուտով, բռնաբարությամբ, բայց այսօր գրավել են իշխանական պաշտոններ, պետք է նստեն բանտում. «Вор должен сидеть в тюрьме».

7or.am