Տնտեսական

07.06.2013 14:51


«Արմավիա» ավիաընկերության աշխատակիցները կրկին բողոքի գործողություն են իրականացրել

«Արմավիա» ավիաընկերության աշխատակիցները կրկին բողոքի գործողություն են իրականացրել

Այսօր «Արմավիա» ավիաընկերության աշխատակիցները կրկին բողոքի գործողություն են իրականացրել՝ այս անգամ ընկերության գրասենյակի դիմաց։ Սնանկ ճանաչված «Արմավիա»–ից նրանց պահանջը նույնն է՝ վճարել իրենց 7 ամսվա աշխատավարձը, ինչպես նաև 2010 թվականից կուտակված օրապահիկներն ու արձակուրդայինների գումարը։ Բողոքի գործողության մասնակիցների խոսքերով՝ «Արմավիա»–ից խոստացել էին հունիսի 7-ից սկսել փոխանցումները, բայց իրենք ցանկանում են գումարն առձեռն ստանալ։

Մայիս 29–ին էլ այս ավիաընեկրության աշխատակիցները բողոքի գործողություն էին իրականացնում նախագահական նստավայրի դիմաց։ «7օր»–ի հետ զրույցում «Արմավիա»–ի արդեն նախկին բորտ–ուղեկցորդուհի Լիլիթ Կարապետյանն ասել էր, որ մոտ 40 օդաչու արդեն արտագաղթել է, բորտուղեկցորդներից 10–ն էլ, եթե ոչ ավելին, մեկնել են երկրից և այլ ընկերություններում են աշխատում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը