Լրահոս

07.06.2013 13:27


Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ Նյու Յորքում

Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ Նյու Յորքում

Հունիսի 5-ին Նյու Յորքի Սուրբ Վարդան տաճարում ՄԱԿ-ում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության հովանու ներքո տեղի ունեցավ դաշնակահար Կարինե Պողոսյանի համերգը՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին:

Իր ողջույնի խոսքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը ներկայացրեց աշխարհահռչակ հայ կոմպոզիտորի արվեստը՝ նշելով, որ այն այսօր էլ շարունակվում է փառաբանվել աշխարհի տարբեր անկյուններում: Դեսպանը հավելեց, որ այս համերգը Նյու Յորքում հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնելու եւ օտարերկրյա ու սփյուռքահայ ունկնդրին հաղորդակից դարձնելու առիթ է՝ ընդգծելով, որ երաժշտությունը միավորող ուժ եւ հզոր միջոց է՝ գրավելու մարդկանց սրտերն ու զգացմունքները:

Համերգին ներկա գտնվեցին 300-ից ավելի ունկնդիրներ, այդ թվում` ՄԱԿ-ում հավատարմագրված բազմաթիվ պետությունների դեսպաններ ու դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Այս խորագրի վերջին նյութերը