Այսօր «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցավ 2015 թ. Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի հանդիպումը Հայաստանի և Իսլանդիայի հավաքականների միջև: Առաջին խաղակեսի 43-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Ատլասոնը: Երկրորդ խաղակեսի 67-րդ րոպեին Աշոտ Սարդարյանը հավասարեցրեց հաշիվը: Այդուհանդերձ, խաղի վերջին րոպեին նույն Ատլասոնը գրավեց մեր թիմի դարպասը՝ 2:1 հաշվով հաղթանակ պարգևելով Իսլանդիայի հավաքականին:
Հայաստան -Իսլանդիա՝ 1:2