Լրահոս

07.06.2013 09:57


Գորիսի նախկին քաղաքապետ. «Սուրեն Խաչատրյանի հարստությունը առնվազն 200 մլն դոլար է»

Գորիսի նախկին քաղաքապետ. «Սուրեն Խաչատրյանի հարստությունը առնվազն 200 մլն դոլար է»

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է, թե այսօր Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարստությունը առնվազն 200 մլն դոլար է։

Սամվել Հարությունյանը պատմել է, որ 90-ականին զրոյական վիճակ է եղել Սուրեն Խաչատրյանի ունեցվածքը: Ունեցել է 2 սենյականոց բնակարան և մի հին «Ժիգուլի»: «Իսկ այսօր ունի տասնյակ շենքեր: Թվարկեմ՝ Գորիսի 8–հարկանի հյուրանոցը, Գորիսի հանրախանութը՝ 4000 քմ տարածքով, Գորիսի շինարարական միավորման շենքը, Գորիսի տարածաշրջանի Սև լիճը, որը երկրորդն է իր մեծությամբ բնական լիճ, իր սեփականությունն է: Եղբոր անունով գրանցել է իր մյուս լիճը՝ Քարահունջի ջրամբարի՝ իր հարակից տարածքներով, հանգստյան տնով: Երևանում բազմաթիվ շենքեր ունի: Երևանում Հրազդան մարզադաշտի հարևանությամբ 4–հարկանի հսկայական շենքը՝ կահույքի կենտրոնը իրեն է պատկանում՝ մի քանի հազար քմ տարածքով: Մոնումենտում ունի բնակարան: Շիրակ հյուրանոցի հարևանությամբ առաջին էլիտար շենքից բնակարան է ստացել»,-ասել է Գորիսի նախկին քաղաքապետը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը