Լրահոս

07.06.2013 09:52


Նոր գույք` հատուկ ջրափրկարարական ջոկատի համար

Նոր գույք` հատուկ ջրափրկարարական ջոկատի համար

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում նոր տեխնիկա կհանձնվի Հատուկ ջրափրկարարական ջոկատին` «ԶԻԼ 131 Կունգ» մակնիշի ամենագնաց մեքենա, որը կահավորված է ջրափրկարարների տեղափոխման և հանգստի համար անհրաժեշտ պարագաներով ու ջեռուցման համակարգով։

Ամենագնաց մեքենան զինված է (շարժիչով և լողաթիերով փչովի մոտորանավակ, շարժական էլ. գեներատոր, ստորջրյա հետախուզության սարք, շնչառական ապարատներ, պահեստային օդամբարներ, ամառային և ձմեռային ջրափրկարարական հանդերձանք, լապտերներ, կարթաձողեր, հալոգենային լուսարձակներ, պատգարակներ, մեխանիկական կարապիկ (3,6 տոննա), փրկարարական գործիքներ, առաջին բուժօգնության պարագաներ, ռադիոկապի միջոցներ և այլն)։

Ներկայումս հանրային 2 լողափերում արդեն տեղադրված են լողանշաններ, և հատուկ ջրափրկարարական ջոկատը սահմանված կարգով ծառայություն է իրականացնում:

***
2012թ. ընթացքում Հատուկ ջրափրկարարական ջոկատի ուժերով փրկվել է 34 մարդ: Արձանագրվել է ջրահեղձման 11 դեպք։
2013թ. ընթացքում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ջրահեղձման 4 դեպք, որից 1-ը Սևանա լճում, 3-ը` այլ ջրային տարածքներում։

Այս խորագրի վերջին նյութերը