Աթենքում թուրքական գաղտնի ծառայությունները առեվանգել է քրդին, նրան «փաթեթավորել» և տեղափոխել Թուրքիա
Defencenet.gr հունական կայքը հրապարակել է թուրքական գաղտնի ծառայությունների Աթենքի կենտրոնում կազմակերպած գործողության մասին բացահայտում, որը ներկայացնում ենք ստորև։
Թուրքիայի գաղտնի ծառայությունները Աթենքի կենտրոնում կազմակերպեցին ծագումով քուրդ Թուրքիայի քաղաքացու առևանգումը, ապացուցելով, որ նրանց ոչինչ չի կանգնեցի՝ հենց Հունաստանի ներսում նման «զգայուն» գործողություններ իրականացնելուց:
Ինչպես հաղորդում են հունական հետախուզական իրազեկված աղբյուրները, թուրքական «կոմանդոական» մի խումբ, այսինքն թուրքական ծառայություների՝ ՄԻԹ-ի կողմից հատուկ պատրաստված մի ջոկատ Հունաստան է ժամանել և Աթենքում գործող իրենց ծառայության գործակալների հետ համատեղ, ոչ միայն հաջողացրել են առևանգել, այլ նաև հաշված ժամերի ընթացքում Թուրքիա են տեղափոխել, քրդական ծագումով Թուրքիայի քաղաքացուն, որը իբր թե բավականաչափ տեղեկություններ ուներ հարևան երկրկրում մի «դավադրական» ծրագրի մասին:
Առևանգված անձը հաջողել էր փախչել Թուրքիայի բանտից, որտեղ նրան ենթարկել էին դաժան խոշտանգումների՝ խոստովանություն կորզելու նպատակով, ինչին չէին հաջողվել:
Այնուհետ քուրդ փախստականների խմբի միջոցով նա կարողանում է 2 ամիս առաջ ապաստանել Հունաստան:
Ակնահյտորեն հունական և ոչ մի ծառայություն նրանով չի զբաղվել, քանի որ հավանաբար չգիտեին տվյալ անձի կարևորության մասին և նրան թույլատրեցին առանց ոստիկանական պաշտպանության ազատ շրջագայելու:
Անցյալ հինգշաբթի, մայիսի 30–ի երեկոյան, երբ քուրդը քայլում էր Աթենքի կենտրոնում՝ Սոլոնոս փողոցով դեպի Կանինգոս հրապարակ, թաղամաս՝ որտեղ հարակից լինելով «էքսարխիա» թաղամասին գործում է ուժեղացված ոստիկանական վերահսկողություն, մի մեքենա կանգնում նրա կողքին, թուրք գործակալները մեքենայից իջնում, նրան կալանավորում, և ինչպես վկյաում են ականատեսները, նրան նետում մեքենայի մեջ, գլխին տոպրակ հագցնում և անհետանում են անհայտ ուղղությամբ:
Շաբաթ երեկոյան Ցամադու փողոցի վրա գտնվող Փախստականների և գաղթականների հարցերով զբաղվող գրասենյակի մամլո ասուլիսով պարզ դարձավ, որ Թուրքիայի քաղաքացին, առևանգումից ժամեր անց՝ ուրբաթ առավոտյան հայտնվել է Իստամբուլի հակա-ահաբեկչական ծառայությունում, որտեղ նրան հարցաքննում են:
Այս դեպքը շատ նման է Օջալանի գործին, սակայն այս անգամ առևանգումը տեղի չի ունեցել Քենիայում, այլ Աթենքի կենտրոնում:
Ուրբաթ լուսաբացին Էքսարխիա թաղամասի ոստկանության բաժանմունքում իրազեկել են տվյալ անձի անհետացման մասին և շաբաթ կեսօրին առևանգման մասին հայց է ներկայացվել: Հունաստանի Ոստիկանությունը տվյալ գործի քննությունը փոխանցել է Աթենքի Անվտանգության ծառայության ստորաբաժնին: Ըստ տեղեկությունների, տվյալ անձը Հունաստան էր եկել մոտ 2 ամիս առաջ և ներկայացել է Փախստականների հարցերով զբաղվող հունական գերատեսչությանը , ուր տվել է իր տվյալները, որի հիման վրա 3 շաբաթ առաջ գերատեսչությունը համապատասխան մարմիններին է ուղարկել նրա գործը՝ քանի որ հիմքեր կային նրան ապաստանյալի կարգավիճակ տրամադրելու համար: Նույն աղբյուրի համաձայն, Փախստաանների հարցով զբաղվող հունական գերատեսչությունը, արդեն իսկ հայց է ներկայացրել Ստրասբուգում Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Աթենքում թուրքական գաղտնի ծառայությունները առեվանգել է քրդին, նրան «փաթեթավորել» և տեղափոխել Թուրքիա
Defencenet.gr հունական կայքը հրապարակել է թուրքական գաղտնի ծառայությունների Աթենքի կենտրոնում կազմակերպած գործողության մասին բացահայտում, որը ներկայացնում ենք ստորև։
Թուրքիայի գաղտնի ծառայությունները Աթենքի կենտրոնում կազմակերպեցին ծագումով քուրդ Թուրքիայի քաղաքացու առևանգումը, ապացուցելով, որ նրանց ոչինչ չի կանգնեցի՝ հենց Հունաստանի ներսում նման «զգայուն» գործողություններ իրականացնելուց:
Ինչպես հաղորդում են հունական հետախուզական իրազեկված աղբյուրները, թուրքական «կոմանդոական» մի խումբ, այսինքն թուրքական ծառայություների՝ ՄԻԹ-ի կողմից հատուկ պատրաստված մի ջոկատ Հունաստան է ժամանել և Աթենքում գործող իրենց ծառայության գործակալների հետ համատեղ, ոչ միայն հաջողացրել են առևանգել, այլ նաև հաշված ժամերի ընթացքում Թուրքիա են տեղափոխել, քրդական ծագումով Թուրքիայի քաղաքացուն, որը իբր թե բավականաչափ տեղեկություններ ուներ հարևան երկրկրում մի «դավադրական» ծրագրի մասին:
Առևանգված անձը հաջողել էր փախչել Թուրքիայի բանտից, որտեղ նրան ենթարկել էին դաժան խոշտանգումների՝ խոստովանություն կորզելու նպատակով, ինչին չէին հաջողվել:
Այնուհետ քուրդ փախստականների խմբի միջոցով նա կարողանում է 2 ամիս առաջ ապաստանել Հունաստան:
Ակնահյտորեն հունական և ոչ մի ծառայություն նրանով չի զբաղվել, քանի որ հավանաբար չգիտեին տվյալ անձի կարևորության մասին և նրան թույլատրեցին առանց ոստիկանական պաշտպանության ազատ շրջագայելու:
Անցյալ հինգշաբթի, մայիսի 30–ի երեկոյան, երբ քուրդը քայլում էր Աթենքի կենտրոնում՝ Սոլոնոս փողոցով դեպի Կանինգոս հրապարակ, թաղամաս՝ որտեղ հարակից լինելով «էքսարխիա» թաղամասին գործում է ուժեղացված ոստիկանական վերահսկողություն, մի մեքենա կանգնում նրա կողքին, թուրք գործակալները մեքենայից իջնում, նրան կալանավորում, և ինչպես վկյաում են ականատեսները, նրան նետում մեքենայի մեջ, գլխին տոպրակ հագցնում և անհետանում են անհայտ ուղղությամբ:
Շաբաթ երեկոյան Ցամադու փողոցի վրա գտնվող Փախստականների և գաղթականների հարցերով զբաղվող գրասենյակի մամլո ասուլիսով պարզ դարձավ, որ Թուրքիայի քաղաքացին, առևանգումից ժամեր անց՝ ուրբաթ առավոտյան հայտնվել է Իստամբուլի հակա-ահաբեկչական ծառայությունում, որտեղ նրան հարցաքննում են:
Այս դեպքը շատ նման է Օջալանի գործին, սակայն այս անգամ առևանգումը տեղի չի ունեցել Քենիայում, այլ Աթենքի կենտրոնում:
Ուրբաթ լուսաբացին Էքսարխիա թաղամասի ոստկանության բաժանմունքում իրազեկել են տվյալ անձի անհետացման մասին և շաբաթ կեսօրին առևանգման մասին հայց է ներկայացվել: Հունաստանի Ոստիկանությունը տվյալ գործի քննությունը փոխանցել է Աթենքի Անվտանգության ծառայության ստորաբաժնին:
Ըստ տեղեկությունների, տվյալ անձը Հունաստան էր եկել մոտ 2 ամիս առաջ և ներկայացել է Փախստականների հարցերով զբաղվող հունական գերատեսչությանը , ուր տվել է իր տվյալները, որի հիման վրա 3 շաբաթ առաջ գերատեսչությունը համապատասխան մարմիններին է ուղարկել նրա գործը՝ քանի որ հիմքեր կային նրան ապաստանյալի կարգավիճակ տրամադրելու համար:
Նույն աղբյուրի համաձայն, Փախստաանների հարցով զբաղվող հունական գերատեսչությունը, արդեն իսկ հայց է ներկայացրել Ստրասբուգում Մարդու իրավունքների եվրոպական դատարան: