Ալեքսանդր Արզումանյանը նշել է, որ ծրագիր կա ԼՂ–ի հարցի լուծումը Հայաստանին պարտադրել
-Իմ պատկերացումը հետևյալն է՝ կա Հայաստանին պարտադրելու ծրագիր. որոշում՝ պարտադրել լուծումը, իսկ եթե ինչ-ինչ պատճառներով չստացվի, ապա չբացառել նաև ռազմական եղանակով հարցը լուծելը, ինչը Ադրբեջանը չի էլ թաքցնում,- այսօր «Իրավունք դե ֆակտո» ակումբում հայտարարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ խոսելով ԼՂ-ի խնդրի կարգավորման ներկայիս գործընթացի մասին։
Ա. Արզումանյանը նշել է, որ այսօր ոչ միայն ԼՂՀ-ն է դուրս մնացել բանակցություններից, այլև, փաստացի, բանակցային կողմ չէ նաև Հայաստանը, քանի որ սպասում է, թե ինչ լուծում կառաջարկեն եռանախագահները կամ այլ ատյաններ։
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ Ա. Արզումանյանը նշել է, թե հայ-թուրքական ահարաբերությունները զրո են, իսկ «ճանապարհային քարտեզը» մեծ բլեֆ է, որը Թուրքիայի իշխանություններն այդ պահին օգտագործել են՝ պատրանք ստեղծելու համար, թե երկխոսում են։
-Անապատում ճանապարհներ գծելը շատ անշնորհակալ աշխատանք է,- ասել է Ա. Արզումանյանը՝ հավելելով, որ ճանապարհային քարտեզ մշակում են այն ժամանակ, երբ երկու երկրները գործողությունների օրակարգ և նշանակետեր են ունենում։

7or.am