Լրահոս

06.06.2013 16:00


Վարդան Մինասյան. «Ցանկացած խաղում մեր միակ նպատակը հաղթանակն է»

Վարդան Մինասյան. «Ցանկացած խաղում մեր միակ նպատակը հաղթանակն է»
Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր վաղը կայանալիք Հայաստան-Մալթա հանդիպմանը: Ստորև ներկայացնում ենք հատված ասուլիսից.

-Ի՞նչ խնդիրներ է հետապնդում Հայաստանի հավաքականը:

-Մեր խնդիրը ցանկացած խաղում հաղթելն է:

- Ինչպե՞ս եք պատրաստվում Մալթայի հավաքականի դեմ հանդիպմանը:

-Որոշակի խնդիրնե ունի Կառլեն Մկրտչյանը, բայց մենք հուսով ենք, որ նա կկարողանա մասնակցել հանդիպմանը: Անհանգստացնում է այն, որ որոշ խաղացողներ խաղային պրակտիկա չունեն:

-Մալթան ամենաթույլ թիմն է այս խմբում: Որքանո՞վ է դա ճնշում Ձեզ և ստիպում մտածել միայն հաղթանակի մասին:

-Բնականաբար, որոշակի ճնշում կա, բայց մենք կփորձենք լուծել այդ խնդիրը: Մեզ համար կարևոր չէ մրցակցի ուժը: Յուրաքանչյուր խաղում մենք պետք է լավ խաղանք:

-Յուրա Մովսիսյանը 1 օր ուշացումով միացավ ազգային հավաքականին: Նա հատուկ կարգավիճա՞կ ունի:

-Բնականաբար, ոչ: Ոչ մեկ չի կարող հատուկ կարգավիճակ ունենալ: Նա մարզվում էր ԱՄՆ-ում, ուղղակի ժամանակի առումով այնտեղից Երևան գալն ավելի երկար է տևում:

-Նորայր Ասլանյանի մասին ի՞նչ կասեք

-Երևում է, որ նա պոտենցիալով խաղացող է: Առայժմ նրան դժվար է խաղալ հիմնական կազմում, բայց նա համարվում է հավաքականի մի մասնիկ:
-Մեր հավաքականը 2 խաղերում տարբեր մարտավարությա՞մբ է խաղալու:
-Բնականաբար, տարբեր կլինի ոչ միայն մարտավարությունը, այլև կազմը:

-Հենրիխ Մխիթարյանը ներողություն է խնդրել թիմակիցներից իր արած նախորդ արտահայտության համար: Ձեր մեկնաբանությունները:

-Ես չեմ ցանկանում մեկնաբանել նրա հայտարարությունը: Հավանաբար, նա այդպես է արտահայտվել անհաջող խաղից հետո, իսկ լրատվամիջոցներն ամեն ինչ ուռճացնելու սովորություն ունեն: Քանի ես աշխատում եմ թիմում, հավաքականում մթնոլորտը միշտ լավ է լինելու: Դա իմ աշխատելաոճն է:

-Երիտասարդականում կա՞ն խաղացողներ, որոնք կմիանան ազգային հավաքականին:

-Այո, Վարազդատ Հարոյանը և Կարեն Մուրադյանը կմասնակցեն երիտասարդականի խաղին, իսկ վաղը կմիանան մեզ:

-Մալթայի դեմ խաղում խնայելու ե՞ք ուժերը, որպեսզի հաջող հանդես գաք Դանիայում:

-Բնականաբար, մենք պետք է զգույշ լինենք, քանի որ, օրինակ, Յուրա Մովսիսյանը դեղին քարտ ունի, բայց չի կարելի թերագնահատել Մալթային: Թող ոչ որ չկարծի, թե նրանց հաղթելը հեշտ է:

Այս խորագրի վերջին նյութերը