Լրահոս

06.06.2013 15:12


Վազգեն Խաչիկյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվել է

Վազգեն Խաչիկյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվել է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում այսօր նշանակված դատական նիստը կրկին հետաձգվել է։ Պատճառը այդ գործով ամբաստանյալ՝ ՍԱՊԾ վճարումների ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանի առողջական խնդիրն է եղել:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 13-ին:

Վազգեն Խաչիկյանը մեղադրվում է պետական միջոցների խոշոր չափերի յուրացման, հափշտակության և պաշտոնական դիրքի չարաշահման համար։ Ինչպես նա, այնպես էլ մյուս ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը