Լրահոս

06.06.2013 11:44


Չեխովի անվան դպրոցի տնօրենին ծնողը մեղադրում է ստի, բռնության կիրառման և զրպարտության մեջ

Չեխովի անվան դպրոցի տնօրենին ծնողը մեղադրում է ստի, բռնության կիրառման և զրպարտության մեջ

Ինչպես մամուլը ավելի վաղ գրել էր, Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը (կից նկարում) ծեծել էր նույն դպրոցի աշակերտուհի Լիդիայի մայրիկին՝ Նատալյա Սարգսյանին։ Վերջինը մտադիր չէ լռել և միջադեպի մանրամասները ներկայացնող նամակ է հղել «7օր»–ի խմբագրություն։ Իր նամակում Նատալյա Սարգսյանը պատմում է, որ երկար ժամանակ մնում էր ստի և զրպարտության ստվերի ներքո՝ հույսը դնելով մատաղ սերնդի կրթությամբ և դաստիարակությամբ զբաղվող պատկան մարդկանց ազնվության վրա։ Բայց այժմ զարմացած է դպրոցի տնօրենի հետագա գործողություններից։ Ծնողը պնդում է, որ Գայանե Սարուխանյանը դեպքի մասին պատմելիս ստել է և զրպարտել՝ ոտնահարելով իր և իր դստեր արժանապատվությունը։

«Հայտարարում եմ, որ ես մերկապարուհի չեմ և որևէ առնչություն չունեմ այդ բնույթի աշխատանքի հետ»,–գրել է Նատալյա Սարգսյանը՝ անդրադառնալով իր դեմ ուղղված դպրոցի տնօրենի պիատակավորմանը։

Նատալյա Սարգսյանը նաև հերքել է, թե իրենց հանդիպման ժամանակ ինքը բորբոքված է եղել՝ ընդգծելով, որ դա ապացուցող ձայնագրությունը կա՛։ Ծնողը նաև պնդել է, որ վեճի օրը իր դուստրը դպրոց է հաճախել աշակակերտուհուն հարիր հագուստով, ինչը ապացուցող լուսանկարը ևս կա՛։ Իսկ անպարկեշտ հագուստի համար դպրոցի տնօրենի կողմից նրան տուն ուղարկելու պատճառը, ծնողի ենթադրությամբ, թերևս խիստ «նյութական–հարգելի» է։

Նամակում ծնողը ևս մեկ անգամ պնդել է, որ միջադեպը եղե՛լ է, տնօրենը հակաօրինական գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ, վտանգի է ենթարկել իրեն վստահված աշակերտուհու կյանքը, իսկ անձամբ իր նկատմամբ տնօրենը և նրա ենթակաները ֆիզիկական ուժ են կիրառել, ոտնահարել Սահմանադրությունը, գերազանցել ծառայողական լիազորությունները։ Իսկ այժմ էլ Սարուխանյանը շարունակում է կատարել անթույլատրելի ստոր արարքներ։

Ծնողը նաև մանրամասներ է ներկայացրել տեղի ունեցած միջադեպից։ Նրա խոսքերով՝ դպրոցի տնօրենն իր դստերը տուն է ուղարկել անպարկեշտ հագուստ կրելու պատճառաբանությամբ։ Քանի որ նա ո՛չ բջջային հեռախոս է ունեցել, ո՛չ էլ տան բանալիները, ստիպված է եղել ավելի քան 5 ժամ մնալ փողոցում։ Իսկ իրենց հանդիպման ժամանակ, ըստ ծնողի, դպրոցի տնօրենը վիրավորել է իրեն, իր դեմքին ջուր շփել, խլել բջջային հեռախոսը, իսկ դպրոցի աշխատակիցները փորձելով ուժով դուրս հանել տնօրենի աշխատասենյակից՝ հարվածել են իրեն, մի քանի անգամ դռնով խփել, այնուհետև ցանկացել են ջնջել այդ ամենը ամրագրած բջջային հեռախոսի տեսագրությունը և ձայնագրությունը։

Նատալյա Սարգսյանի ամբողջական նամակին կարող եք ծանոթանալ այստեղ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը