Սուրեն Խաչատրյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ազատվեց մարզպետի պաշտոնից իր դիմումի համաձայն: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Հիշեցնեք, հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքում, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած միջադեպի արդյունքում Ավետիք Բուդաղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրանակներում Սուրեն Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել։ Վերջիններս կալանավորված են։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Տ. Խաչատրյանին և Զ. Նիկողոսյանին հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 112-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով, համապատասխանաբար՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար։
Սուրեն Խաչատրյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ազատվեց մարզպետի պաշտոնից իր դիմումի համաձայն: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
Հիշեցնեք, հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքում, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած միջադեպի արդյունքում Ավետիք Բուդաղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրանակներում Սուրեն Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել։ Վերջիններս կալանավորված են։