Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Բրունո Սկապինին:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դիվանագետին՝ պաշտոնը ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ նրա գործունեության տարիները հայ-իտալական հարաբերությունների զարգացման ու խորացման տեսակետից արդյունավետ կլինեն:
Ընդգծելով Իտալիայի հետ բազմաբնույթ փոխգործակցությունն ընդլայնելու Հայաստանի շահագրգռությունը՝ Նախագահ Սարգսյանը դրա համար լավ հիմք է դիտել փոխադարձ ցանկությունը, պատմական ընդհանություններն ու այն արժեքները, որոնց դավանում են երկու երկրները: Նրա խոսքով՝ հայ-իտալական գործակցությունը զարգացման լավ հեռանկար ունի նաև բազմակողմ ձևաչափերում:
Դեսպան Սկապինին, կարևորելով հայ-իտալական փոխադարձ համակրանքի ու ջերմ հարաբերությունների ձևավորված ավանդույթը, ասել է, որ կանի առավելագույնն ամրապնդելու առկա համագործակցությունն ու ստեղծելու նոր հնարավորություններ: Որպես իր գործունեության առաջնային ուղղություններ նա նախանշել է առետրատնտեսական հարաբերությունների խթանումը, բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր: Նախագահ Սարգսյանը ողջունել է Իտալիայի հավասարակշիռ դիրքորոշումը մեր տարածաշրջանի զգայուն խնդիրների նկատմամբ: Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծել է առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի վճռականությունը՝ նշելով,որ դրա համար կան բոլոր հնարավորություններ: Դեսպան Սկապինին նշել է, որ Իտալիան մշտապես իր աջակցությունն է հայտնում խաղաղությանը միտված գործընթացին:
Հաջողություն մաղթելով նորանշանակ դեպանին՝ Նախագահ Սարգսյանն ասել է, որ նա իր գործունեությունը սկսում է մի երկրում, որը չունի հարուստ բնական պաշարներ, սակայն ունի պատմական ու մշակութային մեծ ժառանգություն, եվրոպական չափանիշներով ապրելու ձգտում և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու բարի կամք: