Կարծիք

06.06.2013 09:54


Քնած մարզպետը, նրա հերոսական կին Լորետան և երկու ավազակ

Քնած մարզպետը, նրա հերոսական կին Լորետան և երկու ավազակ

Սա Սյունիքի մարզպետարանի հեղինակած նոր արկածային սերիալն է... Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ողբերգական իրավիճակն այսքան ծիծաղելի ողորմելիությամբ է պատկերված, միայն սևեռվենք մի հարցի. ի՞նչ իրավունքով է մարզպետարանը հրապարակել Լիսկայի տան մոտ դրված տեսախցիկներով արտացոլված տեսագրությունը, եթե դա առայժմ նախաքննական գաղտնիք է համարվում, քանի որ դեռևս գնդապետ Բուդաղյանը չի հարցաքննվել...
Համոզված եմ, այս տեսանյութի բովանդակության հրապարակումը, իհարկե, սեփական «դրամատուրգիայով», արվել է զինդատախազի հանձնարարությամբ: Ուստի, նյութի բովանդակության հրապարակողները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության...
Եվս մի հարց. միթե՞ «գնդապետ» Լիսկան մկան ծակն էր մտել, երբ իր տան բակում նման ռազմական գործողություններ էին ընթանում, իսկ հաշտեցման օպերացիան գլխավորում էր նրա կին Լորետան` դարձած գորիսյան մայր Թերեզա...

Լեւոն Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը