Լրահոս

05.06.2013 16:05


Հենրիխ Մխիթարյան. «Հավաքականում լարվածություն չկա»

Հենրիխ Մխիթարյան. «Հավաքականում լարվածություն չկա»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր պատասխանելով ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցի՝ «Հայաստան-Չեխիա հանդիպման ավարտին խաղընկերներիդ ուղղված արտահայտություններիցդ հետո առաջին անգամ եք հանդիպում: Ինչ–որ լարվածություն կա՞ հավաքականում» հարցին՝ ասել է.

-«Ոչ, իհարկե, ոչ մի լարվածություն չկա: Ես տաքարյուն, զգացմունքային մարդ եմ: Իմ խաղընկերները գիտեն: Ես, օգտվելով առիթից, ուզում եմ ներողություն խնդրել թե իմ բոլոր խաղընկերներից, թե մեր ֆուտբոլի բոլոր երկրպագուներից: Դրանք զգացմունքային արտահայտություններ էին, որ լարվածությամբ էին թելադրված: Մեր ազգային հավաքականում, ինչպես միշտ, շատ լավ մթնոլորտ է, շատ լավ, ընկերական հարաբերություններ են: Իհարկե, կան մարդիկ, ովքեր շատ կցանկանան, որ հավաքականում անառողջ մթնոլորտ լինի, բայց ես պետք է այդ տեսակ մարդկանց տխրեցնեմ: Մեր ազգային հավաքականը մի ընտանիք է: Լավ ընտանիք: Մենք բոլորս մի նպատակի համար ենք հավաքվում միշտ՝ հաղթելու եւ այս անգամ էլ ամեն ինչ անելու ենք, որ հաղթենք եւ ուրախություն պարգեւենք մեր երկրպագուներին»:

Այս խորագրի վերջին նյութերը