ԵՄ Արևելյան գործընկերության ՄՇԱԿՈՒՅԹ ծրագրի շրջանակում նախորդ տարվանից Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում իրականացվող «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի շրջանակում ս. թ. մայիսի 30-31-ին Թբիլիսիում տեղի է ունեցել 4-րդ տարածաշրջանային սեմինարը` միտված ժառանգության սեկտորում կարողությունների ամրապնդմանը: Թեմատիկ սեմինարը նվիրված է եղել հնագիտական վայրերի վերականգնման խնդիրներին և մոտեցումներին` քննարկումների կենտրոնում ունենալով Աթենքի ակրոպոլիսի օրինակը: Այն վարել է Աթենքի ակրոպոլիսի վերականգնման ծառայության վերականգնող-ճարտարապետ Լենա Լամբրինուն /Հունաստան/:
Հայաստանից սեմինարի աշխատանքներին մասնակցել են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Արթուր Պետրոսյանը և Հայ-իտալական համատեղ մաստեր ծրագրի աշխատակից, ճարտարապետ Դավիթ Նահատակյանը: Վերջինս իր զեկույցում ներկայացրել է Էրեբունի հնավայրի պահպանության, վերականգնման և արժևորման հիմնախնդիրները` շեշտելով, որ Էրեբունին Երևան մայրաքաղաքի համար ունի այն նույն նշանակությունը, ինչ Աթենքի համար ակրոպոլիսը: Որպես առանցքային խնդիր` անդրադարձ է արվել պեղված հատվածներում հում աղյուսի շարունակական քայքայման և այն պահպանելու մեթոդի ներդրման անհրաժեշտությանը:
Հաշվի առնելով մեր տարածաշրջանի բոլոր երկրներում առկա Շուլավեր-շոմութեփեյան մշակույթին վերաբերող կավակերտ և չթրծված կավե կառույցների առկայությունը` երիտասարդ հնագետ Ա. Պետրոսյանը հանդես է եկել <> զեկույցով` առաջարկելով մեկտեղել տարածաշրջանի մասնագետների ջանքերն ու պոտենցիալը` հանուն այդօրինակ ժառանգության պահպանության:
ԵՄ Արևելյան գործընկերության ՄՇԱԿՈՒՅԹ ծրագրի շրջանակում իրականացվող <> նախագիծը Հայաստանում համակարգվում է <<ԻԿՕՄՕՍ/Հայաստան>> հասարակական կազմակերպության կողմից: <> պատմահնագիտական արգելոց-թանգարանը նախագծի մասնակցային գործընկերն է:
Տարածաշրջանային 4-րդ սեմինարին մասնակցել են նաև երիտասարդ մասնագետներ Ադրբեջանից, Վրաստանից և Ուկրաինայից:
Հում աղյուսի կառուցվածքների պահպանության հիմնախնդիրները

«ԻԿՕՄՕՍ/Հայաստան» Հ/Կ