Քաղաքական

05.06.2013 14:38


Բ. Ասատրյանն ու Հ. Հակոբյանը՝ «օֆշորային սկանդալի» մասին(տեսանյութ)

Բ. Ասատրյանն ու Հ. Հակոբյանը՝ «օֆշորային սկանդալի» մասին(տեսանյութ)

Այսօրվա ասուլիսին Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը և ԱԺ սոցիալական ապահովության հանձնաժողովի նախագահ, հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանը երկրի սոցիալ տնտեսական վիճակի մասին խոսելիս նշել են նաև իշխանության և հասարակության միջև անվստահության մթնոլորտի հաղթահարման կարևորության մասին:

«7օր»–ի հարցին, թե իրենք կվստահեի՞ն մի իշխանության, այն դեպքում երբ երկրի ղեկավարը կառավարության հետ խորհրդակցության ժամանակ ձեռքը խփելով սեղանին՝ հայտարարում է, թե ատկատային գործարքներին պետք է վերջ տրվի, և պետք է «գլխից բռնել» մեղավորներին, բայց դրանից ամիսներ անց հրապարակվում են փաստաթղթեր, որտեղ վարչապետը մեղադրվում է օֆշորային գոտում ստվերային գործարքների ու փողերի լվացման համար, ՀՀԿ–ական պատգամավորը նշել է, թե մամուլի հրապարակումներին չի հավատում:

–Վարչապետը դիմել է դատախազություն, դատախազությունը թող ստուգի և պատասխանը տա: Դատախազությունից պատասխանը կստանաք, ընդ որում՝ այն կլինի իրավական,–մասնավորապես նշել է Հ. Հայոբյանը:

Բագրատ Ասատրյանն էլ ասել է, որ չի մեկնաբանի վարչապետի օֆշորային պատմությունը, քանզի ինքը կարծում է, որ այդտեղ խարդավանքների հնարավորություն կա, և հարցը մեկնաբանելիս պետք է զգույշ լինել:

Նա նաև նշել է, որ իր կարծիքով իշխանության հատվածում Տիգրան Սարգսյանը կոռուպցիոն ամենացածր գործակցով աշխատողն է, և որևէ համեմատություն չկա օրինակ քաղաքապետի հետ.

–Լինելով պաշտոնյա՝ ես տեսել եմ, որ ինչ–որ մարդիկ այդ անունները՝ վարչապետ, նախարար կամ այս կամ այն պաշտոնյա, շահարկում են, այն մարդիկ, ովքեր ունեն կոնկրետ բիզնես շահեր:

Բագրատ Ասատրյանը նաև հավելե լ է.

Մենք իրավական երկիր չենք, ես ոչինչ էլ չեմ սպասում և ոչ մի բան էլ չեմ ընդունում: Գիտենք, որ դատախազությունը, եթե լինի, կոծկելու է, ամենակարևորը՝ հասարակությունը չի ընդունելու այն հայտարարությունը, այն որոշումը, որը կայացվելու է դատախազությունում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը