Բակո Սահակյանը հանձնարարել է կարճ ժամկետներում ամփոփել կարկուտից հասցված վնասի չափը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Ասկերանի և Մարտակերտի շրջաններում կարկտահարության հետևանքների վերացմանը: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել Ասկերանի և Մարտակերտի շրջվարչակազմերի ղեկավարները, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ: Նախագահ Սահակյանը դրական է գնահատել կարկտահարության հետևանքների վերացման նպատակով տեղերում տարվող աշխատանքների ընթացքը` հավելելով, որ անհրաժեշտ է պահպանել առկա տեմպերը: Երկրի ղեկավարը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետներում ամփոփել հասցված վնասի չափը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել բնական աղետից տուժած քաղաքացիներին օգնություն տրամադրելու ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Բակո Սահակյանը հանձնարարել է կարճ ժամկետներում ամփոփել կարկուտից հասցված վնասի չափը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Ասկերանի և Մարտակերտի շրջաններում կարկտահարության հետևանքների վերացմանը:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել Ասկերանի և Մարտակերտի շրջվարչակազմերի ղեկավարները, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ:
Նախագահ Սահակյանը դրական է գնահատել կարկտահարության հետևանքների վերացման նպատակով տեղերում տարվող աշխատանքների ընթացքը` հավելելով, որ անհրաժեշտ է պահպանել առկա տեմպերը:
Երկրի ղեկավարը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետներում ամփոփել հասցված վնասի չափը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել բնական աղետից տուժած քաղաքացիներին օգնություն տրամադրելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: