Լրահոս

05.06.2013 11:40


Գազի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույց Ռուսաստանի դեսպանատան մոտ

Գազի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույց Ռուսաստանի դեսպանատան մոտ

«Եկե՜ք կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամները այսօր՝ ժամը 12։00–ին, բողոքի ցույց են անցկացնելու ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Խմբի անդամները վստահ են, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը կհանգեցնի սոցիալական աղետի, և բոլորի համախմբված պայքարով հնարավոր կլինի կանխել դա:

Ռուսաստանից Հայաստան մատակարավող գազի սակագնի բարձրացման դեմ բողոքի գործողություն է նախատեսվում նաև հունիսի 7-ին՝ ժամը 10-ին, Սարյան 22 հասցեում գտնվող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ։

Նախաձեռնության անդամները բոլորին կոչ են անում միանալ իրենց պայքարին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը