Միայն վերջին մեկ շաբաթվա իրադարձությունները բավական են փաստական հիմքերով բացահայտելու այս իշխանության հանցավոր-ավազակապետական ողջ էությունը
1. Վարչապետը հոգևոր թեմի առաջնորդի հետ օֆշորային գոտում ընկերություն է գրանցել, որը զբաղվում է հայաստանցի գործարարներից խաբեությամբ նրանց սեփականությունը խլելով 2. Սյունիքի մարզպետը գնդակահարել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուին և ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատարին 3. Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում սպանել են կուրսանտներից մեկին 4. Իշխանության հովանավորության տակ գտնվող ազգայնամոլական-ֆաշիստական խմբավորումները ագրեսիվ հարձակումներ են սկսել իրավապաշտպանների ու հասարակական ակտիվիստների նկատմամբ 5. Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ Հանրապետության հրապարակը վերակառուցելու նպատակով, գլխավոր ճարտարապետը խոսում է պատկերասրահի շենքը քանդելու մասին Այսպիսով միայն մեկ շաբաթվա բացահայտված փաստերը բավական են պնդելու, որ գործ ունենք մի իշխանության հետ, որն ամենաբարձր մակարդակով զբաղվում է ռեկետով` նպատակ ունենալով գործարարներից խլելու ունեցվածքը և կենտրոնացնել Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների և ամենամերձավոր մարդկանց ձեռքում, որը ընտրություններ կոչվող միջոցառման ժամանակ Սերժ Սարգսյանի համար տոկոսներ խփողներին տալիս է ինդուլգենցիա` կրակելու ում ուզում է, երբ ուզում է և մնալու անպատիժ կամ ժամանակավորապես ինքն իրեն լիազորություններից ազատելու, որը անգամ գլխավոր ռազմական ակադեմիայում չի կարողանում ապահովել կարգապահություն և երաշխավորել ծառայողների կյանքը որը փորձում է բռնաճնշել քաղաքացիներին իրավունքներն ու ազատությունները` նրանց վրա քսի տալով նացիստաֆաշիստական ուժերին որը այլանդակում է Երևանի ճարտարապետական-քաղաքաշինական տեսքը, չի լուծում քաղաքացու որևէ խնդիր և մայրաքաղաքը դիտարկում է միայն որպես փող աշխատելու միջոց։
Դավիթ Հովհաննիսյան.
Միայն վերջին մեկ շաբաթվա իրադարձությունները բավական են փաստական հիմքերով բացահայտելու այս իշխանության հանցավոր-ավազակապետական ողջ էությունը
1. Վարչապետը հոգևոր թեմի առաջնորդի հետ օֆշորային գոտում ընկերություն է գրանցել, որը զբաղվում է հայաստանցի գործարարներից խաբեությամբ նրանց սեփականությունը խլելով
2. Սյունիքի մարզպետը գնդակահարել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուին և ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատարին
3. Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում սպանել են կուրսանտներից մեկին
4. Իշխանության հովանավորության տակ գտնվող ազգայնամոլական-ֆաշիստական խմբավորումները ագրեսիվ հարձակումներ են սկսել իրավապաշտպանների ու հասարակական ակտիվիստների նկատմամբ
5. Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ Հանրապետության հրապարակը վերակառուցելու նպատակով, գլխավոր ճարտարապետը խոսում է պատկերասրահի շենքը քանդելու մասին
Այսպիսով միայն մեկ շաբաթվա բացահայտված փաստերը բավական են պնդելու, որ գործ ունենք մի իշխանության հետ, որն ամենաբարձր մակարդակով զբաղվում է ռեկետով` նպատակ ունենալով գործարարներից խլելու ունեցվածքը և կենտրոնացնել Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների և ամենամերձավոր մարդկանց ձեռքում,
որը ընտրություններ կոչվող միջոցառման ժամանակ Սերժ Սարգսյանի համար տոկոսներ խփողներին տալիս է ինդուլգենցիա` կրակելու ում ուզում է, երբ ուզում է և մնալու անպատիժ կամ ժամանակավորապես ինքն իրեն լիազորություններից ազատելու,
որը անգամ գլխավոր ռազմական ակադեմիայում չի կարողանում ապահովել կարգապահություն և երաշխավորել ծառայողների կյանքը
որը փորձում է բռնաճնշել քաղաքացիներին իրավունքներն ու ազատությունները` նրանց վրա քսի տալով նացիստաֆաշիստական ուժերին
որը այլանդակում է Երևանի ճարտարապետական-քաղաքաշինական տեսքը, չի լուծում քաղաքացու որևէ խնդիր և մայրաքաղաքը դիտարկում է միայն որպես փող աշխատելու միջոց։
Աղբյուրը՝ https://www.facebook.com/davit.hovhannisyan.50?fref=ts