Նախագահ Սերժ Սարգսյանը, հունվարի 17-ին Կիպրոսի խորհրդարանում ելույթ ունենալիս, անդրադարձել է «փակուղում գտնվող Հայաստան-Թուրքիա հարաբերություններին»: Հայաստանի ղեկավարը կիպրացի պատգամավորներին բացատրել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները փոքր քայլերով հարթելու Հայաստանի «անկեղծ առաջարկով սկսված գործընթացն արագ խափանվեց», քանի որ «իր հակասական կեցվածքով, իրարամերժ հայտարարություններով և գործընթացի անհիմն շահարկումներով Թուրքիան կործանեց այն»:
Նախագահ Սարգսյանն իր ելույթներում, հատկապես արտասահմանյան այցերի ընթացքում, միշտ անդրադարձ է կատարում Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: Երբ Հայաստանի ղեկավարությանը թվում էր, թե Թուրքիան հեռացել է նախապայմանների բառապաշարից և ուր որ է վերջ է տալու 1993-ից շարունակվող շրջափակմանը, նախագահ Սարգսյանն իր թուրք պաշտոնյաներին անվանում էր «խիզախ»: Սակայն տերմինաբանությունը ժամանակի հետ սկսեց փոխվել՝ համապատասխան հայ-թուրքական գոյություն չունեցող դիվանագիտական հարաբերությունների վատթարացման: Արդեն ավելի քան ութ տարի Թուրքիայում իշխանության է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և արդեն ութ տարի նրա արտաքին քաղաքականության օրակարգում է, անշուշտ, չհայտարարված, «նեոօսմանիզմը»: Սակայն այդ մասին Հայաստանում կարծես միայն հիմա են տեղեկանում: Երբ նախագահ Սարգսյանը նախաձեռնում էր «ֆուտբոլային» անունը ստացած դիվանագիտությունը, արդեն տարիներ վաճառքում էր այսօրվա արտգործնախարար, այն ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Ահմեդ Դավութօղլուի «Ռազմավարական խորություն» աշխատությունը՝ նվիրված հենց «նոր օսմանականությանը»: Բայց հիմնական խնդիրը դա չէ:
Նախագահ Սարգսյանը իզուր է նեղացել թուրքերից և վիրավորանքն արտահայտելու համար օգտագործում է երկրի առաջնորդին անհարիր տերմինաբանություն: Ոչ միայն ժամանակի ընտրության պահն է սխալ ընտրվել, այլև ելույթի վայրը: Անշուշտ, Կիպրոսի առաջնորդների համար զուտ քարոզչական տեսանկյունից այդ ելույթը գուցե և հաջողված էր, բայց դա չի նշանակում, որ հաջողված էր նաև Հայաստանի շահի տեսնակյունից, որքան էլ Հայաստանն ու Կիպրոսը բարեկամներ լինեն: Նախագահ Սարգսյանը ասել է. «Այսօր Թուրքիան հավակնում է տարածաշրջանային առաջնորդության, հավակնում է վարել այսպես կոչված «նոր օսմանականության» քաղաքականություն: Ի՞նչ է Օսմանյան կայսրությունը բերել իր լծի տակ գտնվող ժողովուրդներին կոտորածներից, բռնակալությունից, կեղեքումներից բացի: Ո՞վ է հասցրել կարոտել օսմանականությանը, որ որոշ մարդիկ փորձում են ծնել «նոր օսմանականություն»»:
Հայ-թուրքական հարաբերություններին Երևանը պետք է վերաբերվի սառը, սթափ դատողությամբ: Այսօր, երբ Երևան-Անկարա գործընթացը փակուղում է, դասեր քաղելու, հետևություններ և որոշ առաջարկներ անելու ժամանակն է, այլ ոչ թե դիվանագիտական կապիտալ չբերող և միջազգային հանրության համար անհասկանալի հայտարարությունների:
2008-2009 թվականներին, երբ Հայաստան-Թուրքիա երկխոսությունն իր գագաթնակետին էր, որևէ սթափ խոսք անլսելի էր և կորչում էր անբացատրելի և անհասկանալի հայաստանյան ոգևորության մեջ: 2011 թ. հունիսին Թուրքիայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, ինչը նշանակում է, որ առաջիկա վեց ամիսներին Երևան-Անկարա նոր զարգացումներն անհավանական են: 2012 թ. խորհրդարանական ընտրապայքարի մեջ կմտնի Հայաստանը: 2013 թ. փետրվարին կայանալիք Հայաստանի նախագահական ընտրությունների տեսանկյունից խորհրդարանական ընտրությունները կունենան չափազանց կարևոր նշանակություն, հետևաբար՝ հայկական իշխանությունները ևս կխուսափեն հայ-թուրքական վտանգավոր, անորոշ ավարտով նոր ձեռնարկներից:
Հայ-թուրքական նոր գործընթաց, նոր մեկնարկ հավանաբար կարելի է ակնկալել միայն 2013-ին: Եթե Հայաստանը և Թուրքիան որպես սահմանակից պետություններ իրավամբ ձգտում են հաստատել դիվանագիտական հարաբերություններ, և Անկարան մտադիր է վերջ տալ Հայաստանի շրջափակմանը, ապա անհրաժեշտ է բանակցությունները սկսել սպիտակ թղթից՝ նոր էջից: Դա հեշտ չի լինի, քանի որ թուրքերը հեշտությամբ չեն հրաժարվի նրանից, ինչն արդեն ստացել են, անգամ՝ չվավերացված:
Մինչ այդ, սակայն, Հայաստանի գործող իշխանությունները չպետք է անիմաստ ավելի վատթարացնեն հայ-թուրքական գոյություն չունեցող հարաբերությունները: Դա ոչ միայն օգուտ չի բերելու Հայաստանին, այլև կդժվարացնելու Հայաստանի հաջորդ իշխանությունների՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունները:
Անիմաստ հոխորտանք

Թաթուլ Հակոբյան