Առողջ երեխաներին ստիպում են սովորել ծայրահեղ վատ պայմաններ ունեցող հատուկ դպրոցում
Օրերս Պաշտպանի Խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի աշխատակիցներն ու Պաշտպանի՝ Երեխաների հարցերով խարհրդականն այցելեցին Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների №1 հատուկ դպրոց:
Այցելության ընթացքում պարզվեց, որ թեև դպրոցը նախատեսված է մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար, այնուամենայնիվ, դպրոցում սովորող երեխաների մոտ 30 տոկոսը բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի կողմից գնահատվել են որպես հանրակրթական դպրոցի սան: Այլ բառերով ասած՝ առողջ երեխաները սովորում են իրենց համար չնախատեսված դպրոցում:
Դպրոցի աշխատակիցների և երեխաների ծնողների հետ զրույցներից պարզվեց նաև, որ դպրոցի սաների մի մասը ստիպողաբար է ընդունվում այս դպրոց սովորելու` դպրոցում երեխաների թվաքանակն ապահովելու նպատակով, իսկ ծնողները սոցիալական ծանր վիճակից դրդված համաձայնում են այդ պայմաններին: Դպրոցի ուսուցիչներին պարտադրում են յուրաքանչյուր տարի ապահովել գոնե մեկ երեխայի ներգրավում ուսման մեջ` աշխատանքից ազատման սպառնալիքով:
Բացի այդ, դպրոցի որոշ ուսուցիչների որակավորումը չի համապատասխանում նրանց կողմից դասավանդվող առարկաներին: Դեպքեր են անձանագրվել, երբ միևնույն ուսուցիչը դասավանդում է միաժամանակ իրար հետ կապ չունեցող երեք առարկա: Իսկ երեխաների հետ շփումը ցույց տվեց, որ վեցերորդ դասարանի աշակերտները նույնիսկ տառաճանաչ չեն: Ավելին, ըստ ծնողների՝ շատ երեխաներ երկար ժամանակով բացակայում են դասերից, սակայն, տնօրենի համաձայնությամբ այդ փաստը չի արձանագրվում, այդպիսով վերջինս ապահովում է դպրոցի գործունեության համար երեխաների անհրաժեշտ նվազագույն քանակը, բայց միևնույն ժամանակ խնայողություն է անում բացակայող երեխաների հաշվին: Իսկ երեխաներն էլ հետագայում ավարտական վկայականներ են ստանում:
Ծնողների կողմից մի շարք բողոքներ են ստացվել երեխաների նկատմամբ կիրառվող բռնության հետ կապված. մի քանի անգամ նույնիսկ երեխաների մարմինների վրա կապտուկներ են հայտնաբերվել:
Մեր աշխատանքային խումբը տեղում արձանագրեց, որ չնայած վերանորոգված սանհանգույցների առկայությանը, դրանց դռները փակ են երեխաների համար: Երեխաները ստիպված են լինում օգտվել չվերանորոգված, ծայրահեղ վատ հիգիենիկ պայմաններով ապահովված սանհանգույցներից, որի հետևանքով ձեռք են բերում մի շարք հիվանդություններ:
Այն խախտումներն ութերացումները, որ Պաշտպանի աշխատակիցները արձանագրել են թիվ 1 հատուկ դպրոցում բնորոշ են գրեթե բոլոր նման հաստատություններին: Պատկան մարմինների բացթողումների և անուշադրության հետևանքով խախտվում են պաշտպանության առավել մեծ կարիք ունեցող երեխաների իրավունքները, որի արդյունքում խաթարվում է նրանց բնականոն զարգացումն ու հասարակության մեջ ինտեգրումը:
Հույս ենք հայտնում, որ պատասխանատու մարմինները, բարեփոխումներին զուգահեռ, առավել մեծ ուշադրություն կդարձնեն ոլորտում ներկայումս առկա խնդիրների վրա՝ փորձելով դրանց տալ հնարավորինս արագ և արդյունավետ լուծումներ: Չէ՞ որ երեխաների իրավունքների պաշտպանությունը սկսվում է առավել խոցելի խմբերի պաշտպանությունից:
Առողջ երեխաներին ստիպում են սովորել ծայրահեղ վատ պայմաններ ունեցող հատուկ դպրոցում
Օրերս Պաշտպանի Խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի աշխատակիցներն ու Պաշտպանի՝ Երեխաների հարցերով խարհրդականն այցելեցին Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների №1 հատուկ դպրոց:
Այցելության ընթացքում պարզվեց, որ թեև դպրոցը նախատեսված է մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար, այնուամենայնիվ, դպրոցում սովորող երեխաների մոտ 30 տոկոսը բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի կողմից գնահատվել են որպես հանրակրթական դպրոցի սան: Այլ բառերով ասած՝ առողջ երեխաները սովորում են իրենց համար չնախատեսված դպրոցում:
Դպրոցի աշխատակիցների և երեխաների ծնողների հետ զրույցներից պարզվեց նաև, որ դպրոցի սաների մի մասը ստիպողաբար է ընդունվում այս դպրոց սովորելու` դպրոցում երեխաների թվաքանակն ապահովելու նպատակով, իսկ ծնողները սոցիալական ծանր վիճակից դրդված համաձայնում են այդ պայմաններին: Դպրոցի ուսուցիչներին պարտադրում են յուրաքանչյուր տարի ապահովել գոնե մեկ երեխայի ներգրավում ուսման մեջ` աշխատանքից ազատման սպառնալիքով:
Բացի այդ, դպրոցի որոշ ուսուցիչների որակավորումը չի համապատասխանում նրանց կողմից դասավանդվող առարկաներին: Դեպքեր են անձանագրվել, երբ միևնույն ուսուցիչը դասավանդում է միաժամանակ իրար հետ կապ չունեցող երեք առարկա: Իսկ երեխաների հետ շփումը ցույց տվեց, որ վեցերորդ դասարանի աշակերտները նույնիսկ տառաճանաչ չեն: Ավելին, ըստ ծնողների՝ շատ երեխաներ երկար ժամանակով բացակայում են դասերից, սակայն, տնօրենի համաձայնությամբ այդ փաստը չի արձանագրվում, այդպիսով վերջինս ապահովում է դպրոցի գործունեության համար երեխաների անհրաժեշտ նվազագույն քանակը, բայց միևնույն ժամանակ խնայողություն է անում բացակայող երեխաների հաշվին: Իսկ երեխաներն էլ հետագայում ավարտական վկայականներ են ստանում:
Ծնողների կողմից մի շարք բողոքներ են ստացվել երեխաների նկատմամբ կիրառվող բռնության հետ կապված. մի քանի անգամ նույնիսկ երեխաների մարմինների վրա կապտուկներ են հայտնաբերվել:
Մեր աշխատանքային խումբը տեղում արձանագրեց, որ չնայած վերանորոգված սանհանգույցների առկայությանը, դրանց դռները փակ են երեխաների համար: Երեխաները ստիպված են լինում օգտվել չվերանորոգված, ծայրահեղ վատ հիգիենիկ պայմաններով ապահովված սանհանգույցներից, որի հետևանքով ձեռք են բերում մի շարք հիվանդություններ:
Այն խախտումներն ու թերացումները, որ Պաշտպանի աշխատակիցները արձանագրել են թիվ 1 հատուկ դպրոցում բնորոշ են գրեթե բոլոր նման հաստատություններին: Պատկան մարմինների բացթողումների և անուշադրության հետևանքով խախտվում են պաշտպանության առավել մեծ կարիք ունեցող երեխաների իրավունքները, որի արդյունքում խաթարվում է նրանց բնականոն զարգացումն ու հասարակության մեջ ինտեգրումը:
Հույս ենք հայտնում, որ պատասխանատու մարմինները, բարեփոխումներին զուգահեռ, առավել մեծ ուշադրություն կդարձնեն ոլորտում ներկայումս առկա խնդիրների վրա՝ փորձելով դրանց տալ հնարավորինս արագ և արդյունավետ լուծումներ: Չէ՞ որ երեխաների իրավունքների պաշտպանությունը սկսվում է առավել խոցելի խմբերի պաշտպանությունից:
Պաշտպանի աշխատակազմ