Լրահոս

04.06.2013 15:13


Եռօրյա նստացույցից հետո ազատամարտիկները գնալու են կառավարության շենքի մոտ

Եռօրյա նստացույցից հետո ազատամարտիկները գնալու են կառավարության շենքի մոտ

Այսօրվանից ազատամարտիկ և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը մինչև հունիսի 7-ը Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց է անցկացնում։ Նա պահանջում է ազատամարտիկներին և զինծառայողներին արժանապատիվ կյանքով ապահովել: Վոլոդյա Ավետիսյանի հետ նստացույց են հայտարարել նաև նրա մարտական ընկերներից երեքը։ Նրանք պաստառների վրա գրել են «Ազատամարտիկը չի ծախվում», «Պետություն, օրենք, արդարություն» վերտառությունները։

Եռօրյա նստացույցից հետո ազատամարտիկները գնալու են կառավարության շենքի մոտ՝ այնտեղ ևս բողոքի գործողություն անցկացնելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը