Լրահոս

04.06.2013 14:22


Պուտին. «Ռուսաստանն ու ԵՄ–ը լիարժեք չեն վստահում միմյանց»

Պուտին. «Ռուսաստանն ու ԵՄ–ը լիարժեք չեն վստահում միմյանց»

Ռուսաստանն ու Եվրամիությունը պետք է լրացուցիչ աշխատանք տանեն՝ մեծացնելու վստահության և թափանցիկության աստիճանը Կիպրոսի պարտքի վերաբերյալ հարցում, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ–ԵՄ գագաթնաժողովի նիստում։

Պուտինի խոսքերով՝ նախօրեին կողմերը կարծիքներ են փոխանակել Ռուսաստանի և Եվրամիության տնտեսությունների ներկա վիճակի, ինչպես համաշխարհային տնտեսական գործընթացների վերաբերյալ։

«Մեզ համար կարևոր էր անմիջական աղբյուրից տեղեկանալ, թե ինչ իրավիճակ է եվրագոտում»,–ասել է ՌԴ նախագահը։

Այս խորագրի վերջին նյութերը