Հուլիսի 8-ին, ժամը 18.00-ին ահազանգ է ստացվել, որ տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով Երեւանի Ա. Մյասնիկյան պողոտայում գոյացել են ջրակուտակումներ, որոնցում հայտնված ավտոմեքենաները խցանումներ են առաջացրել:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Դեպքի մասին տեղյակ է պահվել Երևանի ճանապարհային ոստիկանությունը:
Ժամը 18.30-ից մինչեւ 19.30-ը փրկարարների կողմից կցորդման միջոցով ավտոմեքենաները դուրս են բերվել ջրափոսերից:
Նույն օրը ստացված բազմաթիվ ահազանգերի համաձայն' տեղացած հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերի կուտակումներ են առաջացել մայրաքաղաքի Մանուշյան 38, Կասյան 12, Փափազյան 26, Մարշալ Բաղրամյան 58, Արաբկիրի 33-րդ փողոց 15 և 17, Հալաբյան 4, 22 և 29, Էստոնական 3, Լենինգրադյան 6, Առաքելյան 49 հասցեներին հարակից տարածքներում, ինչպես նաև Նալբանդյան, Հերացու և Օրբելի փողոցների գետնանցումներում:
Դեպքերի մասին տեղյակ են պահվել Երևանի քաղաքապետարանն ու համապատասախան վարչական շրջանների կոմունալ բաժինները և փրկարար ծառայության' Երևանի համայնքային բաժինները:
Ժամը 19.25-ին ահազանգեր են ստացվել անձրեւի հետևանքով Երևանի Լենինգրադյան փողոցում առաջացած ջրածածկ տարածքի վերաբերյալ, ուր բազմաթիվ ավտոմեքենաների կուտակումների պատճառով երթևեկությունը խափանվել է:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Դեպքի մասին տեղյակ են պահվել Երևանի քաղաքապետարանի և Աջափնյակի կոմունալ բաժինները:
Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻ նախարար Մ. Շահգելդյանը:
Մինչ ժամը 20.30-ը փրկարարների կողմից կցորդման միջոցով ավտոմեքենաները դուրս են բերել ջրածածկ տարածքից, և երթևեկությունը վերականգնվել է:
Ջրհեղեղ մայրաքաղաքում