Լրահոս

04.06.2013 10:12


Մարզումից բացակայում էր միայն Յուրա Մովսիսյանը

Մարզումից բացակայում էր միայն Յուրա Մովսիսյանը

Երեկ ՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզումը: Ազգային հավաքականի ֆուտբոլիստները կատարեցին նախավարժանք, այնուհետև` գնդակով և տակտիկական մի շարք վարժություններ, որից հետո անցկացրեցին երկկողմանի խաղ: Մարզմանը բացակայում էր միայն Յուրա Մովսիսյանը, ով Երևան է ժամանել երեկ երեկոյան։

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը՝ նախապատրաստվելով 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական փուլի Հայաստան-Մալթա հանդիպմանը, որը կկայանա հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Այս խորագրի վերջին նյութերը