Լրահոս

04.06.2013 09:57


Սերժ Թանկյան. «Ինձ սարսափեցնում է Էրդողան կոչված այդ կեղծավորի և Օբամայի մտերմությունը»

Սերժ Թանկյան. «Ինձ սարսափեցնում է Էրդողան կոչված այդ կեղծավորի և Օբամայի մտերմությունը»

Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին, «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Զարմանալի չէ, որ լրագրողներին առանց խտրականության բանտ գցող ու 1,5 միլիոն հայերի, հույների ու ասորիների նկատմամբ իր ցեղասպանությունը հերքող կառավարությունն առանց հապաղելու ուժ է կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ։

Թաքսիմ հրապարակի Գեզի այգին ու դրան կից հյուրանոցները կառուցված են հին հայկական գերեզմանատան վրա: Անհնար է թաքցնել անցյալի ոսկորները ձեր այսօրվա պահվածքով: Ինձ սարսափեցնում է Թուրքիայի վարչապետի՝ Էրդողան կոչված այդ կեղծավորի և Օբամայի մտերմությունը»։

Այս խորագրի վերջին նյութերը