Կարծիք

03.06.2013 17:57


Այս դեպքից հետո ամբողջ Սյունիքը նրա ոտքերի տակ կհայտնվի

Այս դեպքից հետո ամբողջ Սյունիքը նրա ոտքերի տակ կհայտնվի

Իրավիճակը պարզ է: Սուրեն Խաչատրյանը մնում է մարզպետ և իրականում ինքն է շարունակելու կառավարել մարզը, ուղղակի ժամանակավորապես մի տեղակալ է նշանակվելու, մինչև նախաքննության ավարտը:

Նախաքննությունը կձգեն որոշ ժամանակ, մինչև կրքերը հանդարտվեն, հետո դատի սկսվելու ժամանակ նա նորից կվերադառնա աշխատանքի: Տղային ամենաշատը կդատեն ինքնապաշտպանության սահմանները գերազանցելու հոդվածով, երևի մի քանի տարի կլինի պատիժը, բնականաբար լավ պայմաններում կլին հայտնի վայրերում ու ժամանակից շուտ կազատվի: Թիկնապահին ավելի խիստ կդատեն:

Այս դեպքից հետո ամբողջ Սյունիքը նրա ոտքերի տակ կհայտնվի: Ոչ ոք չի համարձակվի անգամ Սուրեն Խաչատրյանի կողքով անցնել: Իրականում իշխող խմբի դիրքերը առնվազն Սյունիքում ավելի կամրապնդվեն: Արտագաղթը կուժեղանա: Մի քանի շաբաթ առաջ Գորիսում էի։ Ըստ գորիսեցիների պատմածների՝ արտագաղթի տեմպերը մեծ էին: Ադրբեջանցի հովիվները ավելի լեն ու բոլ պայմաններում կաշխատեն Սյունիքում:

Սա է վիճակը և այսպես էլ շարունակվելու է:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/stepan.danielyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը