Լրահոս

03.06.2013 17:35


Երևանի մանկապարտեզներից մեկում գյուրզա է հայտնաբերվել

Երևանի մանկապարտեզներից մեկում գյուրզա է հայտնաբերվել

Հունիսի 3-ին, ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 139 հասցեի թիվ 78 մանկապարտեզի երկրորդ հարկում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարար ջոկատը:

Մանկասենյակի խորդանոցից հայտնաբերվել է մոտ 80 սմ երկարությամբ գյուրզա տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը