Լրահոս

03.06.2013 18:34


Լրամշակվել է «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքը

Լրամշակվել է «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքը

ՀՀ ԱԻ նախարարությունում նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից մշակվել է «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը»: Այն նպատակ ունի հստակեցնելու նշված օրենքի մի շարք հասկացություններ և դրույթներ: Օրենքի նախագծում լրացվում է սեյսմիկ անվտանգության ապահովմանն առնչվող վերահսկման եղանակների և սկզբունքների կիրառումը, հստակեցվում և տարանջատվում են, որպես պարտա¬դիր լիազորություններ, ՏԻՄ գործառույթները:

Այս օրենքի ընդունումն անհրաժեշտություն է առաջացնում համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում:

Վերոնշյալ օրենքներում առաջարկվող փոփոխությունները քննարկվել են ՀՀ շահագրգիռ մարմիններում, ՀՀ նախագահի և ՀՀ կառավարության աշխատակազմերում: Նշված մարմինների կողմից արդեն հավանություն ստացած նախագծերը ներկայացվել են ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը: Վերջինիս կողմից նախագծի ընդունմամբ կարող են լուծում ստանալ ոլորտի հետևյալ խնդիրները.
1) հստակ կսահմանազատվեն սեյսմիկ անվտանգության ապահովման հարցերով պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմին¬ների լիազորությունները, ինչպես նաև նրանց համագործակցության հարցերը.
2) կձևավորվի բարձր սեյսմիկ ռիսկի գոտիներում հողօգտագործման ենթաօրենսդրական դաշտը.
3) ՀՀ օրենսդրությամբ կսահմանվեն շենքերի և շինությունների սեյսմակայունության, սեյսմիկ խոցելիության և սեյսմիկ ռիսկի գնահատման հետ կապված հետազոտությունների անցկացման մեխանիզմները.
4) քաղաքաշինական փաստաթղթերի ցանկում կարտացոլվեն և հաշվի կառնվեն տարածքների սեյսմիկ ռիսկի գործոնները:

ՀՀ Ազգային ժողովի կողմից օրենքների փաթեթի ընդունման դեպքում էապես կկատարելագործվի սեյսմիկ պաշտպանության բնագավառը կարգավորող իրավական դաշտը:

Այս խորագրի վերջին նյութերը