Քաղաքական

03.06.2013 17:29


Սուրեն Խաչատրյանը մինչև նախաքննության ավարտը թողնում է մարզպետի պաշտոնը

Սուրեն Խաչատրյանը մինչև նախաքննության ավարտը թողնում է մարզպետի պաշտոնը

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հայտարարությունը
Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը:
Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխանը տա: Այդ թվում և Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները:

Այս խորագրի վերջին նյութերը