Լրահոս

03.06.2013 16:26


Արտակ Բուդաղյանի մարմնից ևս մեկ գնդակ են հանել

Արտակ Բուդաղյանի մարմնից ևս մեկ գնդակ են հանել

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր մանրամասներ է հաղորդել Արտակ Բուդաղյանի առողջական վիճակից:

«Բժիշկները կրկնի վիրահատական միջամտություն են կատարել` մարմնից հանելով ևս մեկ գնդակ: Ներկայումս վիճակը շարունակում է ծանր մնալ: Չի բացառվում նոր վիրահատական միջամտությունը»,–գրել է նա:
Արտակ Բուդաղյանը ծանր վիրավորվել էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հնչած կրակոցների հետևանքով: Իսկ Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Ավո Բուդաղյանը, ով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն էր, նույն վիճաբանության ժամանակ ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել էր: Հրազենային վնասվածք էր ստացել նաև դեպքի վայրում եղած 38-ամյա Նիկոլայ Աբրահամյանը, ով նույնպես տեղափոխվել է հիվանդանոց:

Այս խորագրի վերջին նյութերը