Լրահոս

03.06.2013 16:12


Հրաժեշտի հանդիպումների շարքը Շվեյցարիայի դեսպանն ավարտեց Օմբուդսմենի գրասենյակում

Հրաժեշտի հանդիպումների շարքը Շվեյցարիայի դեսպանն ավարտեց Օմբուդսմենի գրասենյակում

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ընդունեց Հայաստանում Շվեյցարիական Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Կոստանտին Օբոլենսկուն:

Պաշտպան Անդրեասյանը և դեսպան Օբոլեսնկին բարձ գնահատեցին վերջին երկու տարիներին հաստատված համագործակցային և բարեկամական հարաբերությունները:

Իր խոսքում դեսպան Օբոլենսկին բարձր գնահատեց Օմբուդսմենի աշխատակազմի գործունեությունը Հայաստանում՝ նշելով, որ Պաշտպանի ակտիվ գործունեությունը նպաստում է Հայաստանում մարդու իրավուքների ամրապնդմանը:

Հանդիպման վերջում Պաշտպանը շնորհակալություն հայտնեց դեսպանին համատեղ ծրարգերի իրականացման և արդյունավետ համագործակցության համար:

Այս խորագրի վերջին նյութերը